«Իմ ընտանիքը ոչնչացրել է, ինձ ահաբեկել». լարված իրավիճակ Քոչարյանի ելույթի ժամանակ
![]() 965 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2019 թ., 16:55 Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Նիստի ընթացքում խոսք տրվեց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինի ելույթի ժամանակ ներկաներից մեկը տեղից բղավեց, թե նա վտանգ է ներկայացնում պետականության համար: Քոչարյանը շեղվեց դատավարության օրակարգից՝ խնդրելով երկու խոսք ուղղել իրեն մեղադրող քաղաքացուն: «Խոսք եմ խնդրում, քանի որ դատավարությունը լուսաբանվում է ԶԼՄ-ներով»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով. «Երկրագնդի վրա հայկական երկու պետություն կա։ Երկուսում ես ղեկավար եմ եղել. ՀՀ-ում ևս եղել եմ նախագահ, մինչև իմ նախագահ լինելը ՀՀ-ն դասվում էր աղքատ երկրների ցանկում, այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր և մինչ օրս այդպես էլ մնում է: Եթե այս արդյունքներն ապահոված մարդուն համարում են վտանգ, ուրեմն ի՞նչ ասեմ, մենք մանկուրտների երկիր ենք»։ Այս խոսքի վրա դահլիճում իրավիճակը լարվեց, ներկաներից մեկը տեղից նշեց, որ ժամանակին Քոչարյանն իր ընտանիքը ոչնչացրել է, իրեն՝ ահաբեկել: Դատավոր Լուսինե Աբգարյանը պահանջեց, որպեսզի ոստիկանները դուրս հրավիրեն քաղաքացիներին՝ դատավարությունը չխոչընդոտելու համար: Ամբաստանյալ Քոչարյանը շարունակեց խոսքը՝ ասելով, որ չէր լինի այս հայտարարությունը, եթե իր հասցեին մեղադրանք չհնչեր: Այնուհետև դատավորը հայտարարեց հաջորդ դատավարությանը օրը. այն է ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
