«Ուշքի արի, քանի ուշ չէ». Արթուր Ղազինյան
![]() 457 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 17:35 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հարգելի Նիկոլ, դիմում եմ քեզ ոչ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, ավանդական հայկական ընտանիքի հայր, ճանաչված գերդաստանի ներկայացուցիչ, և վերջապես, որպես Հայ մարդ։ Խնդրում և պահանջում եմ սահմանափակել քո ընտանիքի անդամների քաղաքական ակտիվությունը՝ նրանց անհարկի քաղաքական թիրախավորումից խուսափելու համար։ Մեր հասարակության մեջ ընդունված չէ կնոջ և երեխաների անհիմն միջամտությունն ամուսնու և ծնողի գործունեության մեջ, և եթե ուշադրություն դարձնես, ապա կնկատես, որ Հայաստանի ոչ մի ղեկավարի ընտանիք իրեն թույլ չի տվել ցուցաբերել քաղաքական գերակտիվ վարքագիծ։ Իմ, և ինձ պես հայրուր հազարավոր մարդկանց համար ընտանիքը սրբություն է, անառիկ ամրոց, բարոյականության սահմանագիծ, որը մենք երբեք չենք անցնի ինչ-որ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով։ Արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, իսկ կնոջդ՝ արտահայտվել Արցախի հարցի և բանակի վերաբերյալ, քանզի պատերազմն ու բանակը տղամարդու առաքելությունն է։ Գոնե ես այդպես եմ կարծում։ Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում և նրա սահմաններից դուրս չեն գտնվի մարդիկ և ուժեր, որ չեն խորշի ներխուժել քո ընտանիք և սկսեն քննարկել ներընտանեկան անցուդարձը, փորել անցյալը, հիշել բազմաթիվ դրվագներ ընտանեկան կյանքից։ Սա սխալ է, անբարոյական։ Սակայն երբ մարդն առաջնորդվում է «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքով, իսկ «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևը դարձնում է քաղաքական կենսագործունեության մշտական ուղեկից, ապա նա միշտ պետք է ակնկալի, որ կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կհատեն թույլատրելիի սահմանը և քո ընտանիքը, որն արդեն տևական ժամանակ է ինչ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, արդեն կհայտնվի նաև համընդհանուր քննադատության թիրախում։ Ուշքի արի, քանի ուշ չէ։ Սա Հայաստանն է, որը, ի հեճուկս քո և քո թիմի ջանքերի, չի փոխվել վերջին մեկ և կես տարվա ընթացքում, իսկ Հայաստանում ընտանիքը եղել և մնալու է բարձրագույն արժեք...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
