«Այս ամենի ֆոնին Ադրբեջանում տեղի են ունենում աղմկոտ ձերբակալություններ». Էդգար Առաքելյան
![]() 456 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ., 20:35 Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևյան կլանի հին գվարդիան պատրաստվում է մարտի՞: Ադրբեջանում վերջին օրերին տեղի ունեցան մի շարք ներկա և նախկին պաշտոնյաների աղմկոտ և ցուցադրական ձերբակալություններ: Մասնավորապես՝ ձերբակալվել են Աղստևի շրջանի ղեկավարը և նրա տեղակալները, Եվլախի շրջանի նախկին ղեկավարը, «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության Սաբիրաբադի շրջանային կառույցի ղեկավարի որդին: Այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանում իշխանությունը՝ Ալիև ամուսնուց կնոջը հնարավոր փոխանցման մասին խոսակցությունների և հին գվարդիայի կադրերին նոր և երիտասարդ կադրերով փոխարինելու ֆոնին: Այս համատեքստում հետաքրքիր է Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար և կլանի հին գվարդիայի առաջնորդ Ռամիզ Մեհտիևի հարցազրույցը և դրանում առկա շեշտադրումները, որին անդրադարձել է նաև ադրբեջանական ագիտպրոպը: Մեհտիևն, անդրադառնալով նոր կադրերին, մասնավորապես, նշել է, մեջբերում. «Կառավարման ոլորտ պատահական կամ քաղաքական կառավարման օտար համակարգի ֆունկցիոներների ներգրավումը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես ազգաբնակչության, այնպես էլ՝ օտարերկրյա ներդրումների համար: Նույնիսկ, որակյալ կրթություն ունեցող կադրերը կարող են իրենց մոտեցումները ներմուծել պետական կառավարման սկզբունքներում: Դա բացասաբար կանդրադառնա երկրի քաղաքական զարգացման կուրսի վրա, որը ոչ միայն ցանկալի չէ, այլ, ընդհանուր առմամբ, անթույլատրելի է»,- ասել է Մեհտիևը: Նա նաև նշել է, որ մինչև 2025 թ. ադրբեջանում կձևավորվի նոր քաղաքական էլիտա, որը կղեկավարի, իր բնորոշմամբ, կոնսոլիդացնող քաղաքական առաջնորդ Իլհամ Ալիևը, ով կշարունակի իրականացնել Կառավարման համակարգի գլխավոր կառավարչի իր գործառույթը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
