«Իսկ ի՞նչ է տեղի ունենում Փաշինյանի օրոք». Էդուարդ Շարմազանով
![]() 460 Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ., 13:40 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի փորձեք ձեր անգրագետ կարծիքը փաթաթել հանրությանը. վերջերս վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի հոդված հրապարակվեց, որտեղ փորձ է արվում հակադարձել իմ այն հայտարարությանը, թե Հանրապետականի իշխանության շրջանում Ալիևն ինքն էր պնդում, թե իրեն ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի իշխանության շրջանում նույն Ալիևին կիրթ և նորմալ են համարում: Վերահաստատում եմ դիրքորոշումս. այոʹ, Ալիևն ինքն էր հայտարարել իր վրա ճնշում լինելու մասին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը: Նույն հոդվածում, միգուցե հենց Փաշինյանի կողմից, փորձ է արվում հակադարձել ինձ, թե Արցախը Հայաստան է և վերջ, ՀՀ վարչապետի արտահայտությունը սխալ չէ: Եթե Փաշինյանն ու նրան սպասարկող քարոզչամեքենան տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ բանակցությունների և հակամարտության կողմ լինելը տարբեր բաներ են: Հայաստանը բանակցային կողմ է, բայց ոչ երբեք կոնֆլիկտի: Ու մի փորձեք ձեր անգրագետ գնահատականները փաթաթել հանրության պարանոցին: Հ. Գ. Իսկ երբ ՀՀ վարչապետն ասում է, թե խնդրի լուծումն ընդունելի պետք է լինի նաև Ադրբեջանի հասարակության համար, ի՞նչ նկատի ունի, ո՞րն է փոխզիջումը, ո՞րն է խնդրի լուծման նիկոլական տարբերակը: Հ. Հ. Գ. Տարին ավարտվում է, բայց օտարերկրյա գործակալներից լուր չկա: Լավ չի պարոն Վարչապետ, հեչ լավ չի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
