«Սա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է». Արթուր Սաքունց
![]() 448 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ., 15:45 ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Զորակոչիկների իրավունքների վիճակը 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ մատնանշեց մի շարք խնդիրներ, որոնք տարիներ շարունակ առկա են և լուծում չեն ստանում: Դրանք թե՛ տեխնիկական են, թե՛ իրավական: Այսպես, կառավարության որոշման համաձայն՝ զինակոչիկը զորակոչի ընթացքում ծառայության համար ոչ պիտանի համարվում է 5 և ավելի հիվանդությունների առկայության պայմաններում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Զորակոչիկների իրավունքների վիճակը 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ նախ՝ շատ քիչ են նման զորակոչիկները, և երկրորդ՝ լինելու դեպքում էլ այդ դրույթը կիրառվում է միայն զորակոչի ընթացքում ընկած ժամանակահատվածի համար: Իսկ ծառայության ընթացքում այն չի կիրառվում: Բանախոսը նկատեց, որ զինակոչիկների բուժզննության անցկացման կարգում էլ խնդիր կա: 100 հոգու հրավիրում են զինկոմիսարիատ: «Բաժանեք ժամերի: 100 հոգի առավոտվա ժամը 9-ից մինչև 17-ը կարող են սպասել: Ձմեռվա պայմաններում, եթե շենքային պայմաններ չկան, մարդիկ կարող են հիվանդանալ: Սա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է: Դա ընդամենը զուտ տեխնիկական խնդիր է: Ա.Սաքունցն այն կարծիքը հայտնեց, որ զորակոչը պետք է կազմակերպվի քաղաքացիական ինստիտուտի կողմից: Նախկինում զինկոմիսարիատները պատկանել են Գլխավոր շտաբին, վերջերս արված փոփոխությամբ դրանք անցան ՊՆ-ի ենթակայությանը: Դա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը կեսքայլ համարեց: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
