«Ձեռք ենք բերել վերջին նմուշի լավագույն կործանիչներից մեկն աշխարհում». ՊՆ խոսնակ
![]() 615 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ., 20:20 Հայաստան է ժամանել Ռուսաստանից գնված «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների խմբաքանակը: Հայաստանն առաջին անգամ լուրջ քայլ է կատարում կործանիչ ավիացիայի ստեղծման ուղղությամբ, որն ընդունակ է խոցելու հակառակորդի ստորգետյա ու վերգետնյա բոլոր թիրախները՝ գրագետ գործածման պարագայում շրջանցելով ՀՕՊ համակարգերը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Սիվիլնեթ»-ի եթերում ասել է. «Լրիվ այլ բան է ռազմական տեսանկյունից, երբ զրոյից ստեծում ես կործանիչ ավիացիա, այն էլ՝ այս պահին գոյություն ունեցող աշխարհի լավագույն նմուշներից մեկով: Ստեղծում ենք ոչ թե այնպես, ինչպես սովորաբար անում են պետությունների մեծ մասը, այլ դու ձեռք ես բերում վերջին նմուշի լավագույն կործանիչներից մեկն աշխարհում: Ստանալ նման ինքնաթիռ. աշխարհում այդպիսի քաշային կարգի ինքնաթիռներ ունեն աշխարհի մոտ 3-4 տասնյակ պետություններ: Մյուսներին դա հասանելի չէ, կամ չեն ձգտում ունենալ, որովհետև իրենց խնդիրներն այլ են»,- ասել է խոսնակը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
