Դիրքապահների պարգևավճարները նվազել են՝ հասնելով 4350 դրամի. նոր ահազանգեր

MAMUL.am-ը նոր ահազանգեր է ստանում դիրքապահների պարգևավճարների նվազեցման վերաբերյալ: Քիչ առաջ մեզ դիմած քաղաքացիները հայտնում էին, որ «Իջևանի զորամասում տվել են 10000, իսկ Նոյեմբերյանում ավելի քիչ՝ 4350 դրամ»:
Հիշեցնենք՝ երեկվանից MAMUL.am-ն ահազանգեր է ստանում դիրքերում ծառայող զինվորներից, ովքեր բողոքում են Ամանորին իրենց տրամադրվող պարգևավճարների նվազեցումից. «Նախորդ տարիներին մենք ստացել ենք 73 հազար դրամ պարգևավճար, սակայն այս տարի այդ գումարն զգալի ցածր է եղել՝ 20-30 հազար դրամ՝ կախված նրանից, թե ով որքան է ծառայել և որքան ստաժ ունի: Ոչ մի տարի գումարն այդքան քիչ չի եղել: Նախորդ տարիներին մեզ պարգևավճար տրամադրում էին տարեկան 3 անգամ, սակայն 2019թ. այդ պարբերականությունը կրճատվեց, և մնաց միայն Նոր տարվա առիթով պարգևավճարը»,- դժգոհում էին նրանք:
Թեմայի վերաբերյալ այսօր պարզաբանում է տարածել Պաշտպանության նախարարությունը, որին արձագանքել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ գրելով. «Անհասկանալի է, թե ՊՆ-ի պարզաբանումն ինչ կապ ունի բարձրացված խնդրի հետ»:

Անի Գևորգյանը որոնվում է որպես անհետ կորած
6512:30
«Սևանի սեզոնի համարյա փակումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:12
«Մենք պարտավոր ենք ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը». Գագիկ Ծառուկյան
7410:54
Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն
8010:29
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան
8110:12
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
8109:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
10109:26
«Պաշտոնը ժամանակավոր է, պատասխանատվությունը՝ ոչ». Մեսրոպ Եսայան
7309:06