Սերժ Սարգսյանի ուղերձը
![]() 1097 Չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ., 02:00 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին: Թող յուրաքանչյուրիդ տանը միշտ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի, անառիկ լինեն Հայաստանի և Արցախի սահմանները, և հյուրընկալ մեր օջախներում ձեռքբերումների և ուրախությունների բազում առիթներ ունենանք: Մեր պետության հիմքը ընտանիքն է, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում են ազգային ավանդույթները, այդ թվում՝ հարգանքն ու պատկառանքը մեծերի և հոգատարությունը փոքրերի նկատմամբ: Օտարածին, կեղծ բարքերն ու սովորույթները չեն կարող խարխլել մեր ազգային արժեհամակարգը, վտանգել մեր ազգային ինքնությունն ու անվտանգությունը: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեր ամենասիրելի ընտանեկան տոներից են, որտեղ ընտանիքի բոլոր անդամները՝ մեծից փոքր, հավաքվում են սեղանի շուրջ, միմյանց շնորհավորում և բարեմաղթանքներ հղում, պարուրում ջերմությամբ և հոգատարությամբ: Պահպանե՛ նք այդ թանկ արժեքները: Սիրելի՛ հայրենակիցներ, Աստծո օրհնությամբ և ազգի հավաքական ներուժով նոր տարում էլ մենք շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների ազատ և խաղաղ ապրելու իրավունքի ամրապնդման համար։ Ինչպիսին էլ լինեն մեր հայացքներն անցնող տարվա ձեռքբերումների ու կորուստների վերաբերյալ, որքան էլ մեզնից յուրաքանչյուրն իր տեսանկյունն ունենա տարին հաջող կամ հակառակը՝ կորսված հնարավորությունների, դժվարությունների ու փորձությունների ժամանակահատված համարելու, միևնույն է, մենք բոլորս այդ տարակարծություններով հանդերձ՝ ունենք մեկ ընդհանուր ցանկություն՝ տեսնել մեր պետությունը հզոր, խաղաղ և բարեկեցիկ, մեր ժողովրդին՝ երջանիկ, որովհետև աշխարհի այս փոքրիկ անկյունն է մեր պապերի, մեր ու մեր թոռների հայրենիքը, ամենաթանկը, որ ունենք: Եվ այդ ընդհանուր ցանկությունը մեզ պետք է մղի համախմբելու մեր ջանքերը, գործելու միասնաբար, գիտակցելու, որ բազում վտանգներով ու մարտահրավերներով լի աշխարհում որպես ազգ և պետություն հարատևելու, մեր հազարամյա ընթացքը անխաթար շարունակելու և զարգանալու միակ հնարավորությունը երկիրը ներսից չթուլացնելն է: Գալիք տարում որքան հնարավոր է՝ լինե՛նք լայնախոհ, շրջահայաց և իրատես: Ամանորի տոնական սեղանների շուրջ անխտիր բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի, մեր զինվորների ու սպաների համար, նաև ոգեկոչում մեր նահատակված հերոս տղաների անմահ հիշատակը, ուժ և կորով մաղթում նրանց ընտանիքներին: Աստված պահապան մեր երկրին, հայրենիքի մեր քաջարի պաշտպաններին և մեր ողջ ժողովրդին: Շնորհավո՛ ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: |
«Բաց պատուհանից մի մեծ քար ներս թռավ, ուղիղ ընկավ բարուրում քնած որդուս վրա. թուրքի լամուկներն էին». Կարին Տոնոյան
7301:00«Ո՞ր ապուշի մտքով է անցել հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերան անել Ասիական երկրների ռեժիսորների փառատոնում». կինոռեժիսոր
5200:30«Ասաց՝ ախպերս, զվոդս էլ չկա, առաջին գծում էին». պատերազմը՝ ականատեսի աչքերով
6400:00«Փաշաևը ճաշում է Ալիևի հետ. 5000 երեխու արյան համը զգացի՞ր». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
258Երեկ, 23:05Հրապարակվել է Նավալնիի ձերբակալության տեսանյութը (տեսանյութ)
94Երեկ, 23:00«Մենք չպարտվեցինք, մենք դավաճանվեցինք, և այդ դավաճանները մինչև այսօր իշխում են». Վահագն Վարագյան (տեսանյութ)
76Երեկ, 22:50Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են
115Երեկ, 22:25Ադրբեջանը ողջ հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ (լուսանկար)
78Երեկ, 22:10