«ԱՄՆ-Իրան ճգնաժամի հանգուցալուծումը «Խաղերի տեսության» պրիզմայից». Դավիթ Սանասարյան
![]() 365 Հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ., 10:00 ՊՎԾ՝ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-Իրան ճգնաժամի հանգուցալուծումը «Խաղերի տեսության» պրիզմայից։ Ովքեր ծանոթ են «Խաղերի տեսության» «Tit for Tat» (հայերեն թարգմանվում է «ակն ընդ ական») ստրատեգիային հեշտությամբ կարող են հասկանալ թե ստեղծված իրավիճակում ինչ ելքեր կարող են ունենալ։ Tit for Tat-ը բաղկացած է մի քանի ստրատեգիաներից, որոնցից մեկի հիմնական մեխը հետևյալն է. հակառակորդին սկզբից համագործակցության ժեստ ես անում, եթե նա ընդունեց այն, շարունակում ես խաղաղություն պահպանել ու համագործակցել, որ պահից խախտեց ընդունված կանոնը, էդ պահին 1 անգամ պատասխանում ես, այսինքն՝ պատժիչ գործողություն ես իրականացնում, հետո սպասում ես արձագանքի, եթե նշանակետին խփեցիր ու հասկացրեցիր, որ քո հետ չի կարող այլ լեզվով խոսել, ինքն է քեզ խաղաղության ժեստ ցույց տալու, հակառակ դեպքում՝ հակառակորդի հաջորդ հարվածին ըստ պահի անհրաժեշտության կիրառում ես Tit for 2 Tat-ը, որը նշանակում է 2 անգամ ավել պատժել, որից հետո սպասել ու ներել, եթե նորից շարունակում է հարվածները, ինչ որ ժամանակով անդադար հարվածում ես։ Սրված կոնֆլիկտի այս փուլում Թրամփի ժամեր արած հայտարարությունը հաշտության առաջարկ էր, ԱՄՆ-ին պետք չի պատերազմ, էս պահի դրությամբ առնվազն երկու նպատակի հասավ Վաշինգտոնը. Թեհրանին նույնպես պատերազմ պետք չի, հատկապես, որ գործ ունի գերտերության հետ։ Ինչ շահեց Թեհրանը. Երկու կողմերն այլ շահեր ևս սպասարկեցին, բայց դրանք թողնում եմ վերլուծաբաններին։ Պարզ է, որ կոնֆլիկտն այս փուլում չի ավարտվելու, բայց թե երկու պետությունների, թե Հայաստանի շահից բխում է, որ Թրամփի խաղաղության ժեստին համապատասխան ժեստ ցույց տա նաև պաշտոնական Թեհրանը, որը կտանի խնդրի այս պահի հանգուցալուծմանը։ Հ.Գ. ինչքան փորձեցի գայթակղությունս զսպել ու չանդրադառնալ այս օրերի թրենդային թեմային, չստացվեց, բայց հուսով եմ նման իրավիճակներում խուճապային, սեփական կարծիքին հակասող գրառումների շարանը կհամարվի փակված»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
