#Bellingcat-ը կուսումնասիրի օդանավի աղետի՝ հրթիռի մասին վարկածը

Բրիտանական Bellingcat նախաձեռնող խումբը կուսումնասիրի՝ արդյոք հարձակման հետևանքով է Թեհրանի մերձակայքում կործանվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող օդանավը: Այս մասին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Bellingcat-ի հիմնադիր և տնօրեն Էլիոթ Հիգինսը:
Մասնավորապես, նա խոստացել է ուսումնասիրել կործանված օդանավի բեկորների լուսանկարները:
«Քանի դեռ հաստատված չէ կործանված ինքնաթիռի գտնվելու վայրը, որը չի երևում լուսանկարներից, ես զգուշորեն եմ վերաբերվում այս ամենին»,- գրել է Հիգինսը:
Նա խոստացել է, որ Bellingcat-ը կուսումնասիրի կործանման հնարավոր պատճառներից մեկը համարվող՝ իրանական զինուժին պատկանող ռուսական զենիթային «Тор» համակարգից արձակված հրթիռի վարկածը:
Հիշեցնենք, հրթիռային հարվածի մասին վարկածը տարածվել է համացանցում նախօրեին: Մասնավորապես, Daily Mail պարբերականը հաղորդել է, որ ուկրաինական ինքնաթիռը կարող էր պատահաբար հրթիռի միջոցով խոցվել: Այդ մասին, խոսում է այն փաստը, որ ինքնաթիռը, ինչպես երևում է տեսանյութում, սկսել է այրվել օդում: Իրանական կողմը այս վարկածը մերժում է:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
5603:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
6901:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
12800:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8000:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
76Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
61Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
88Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
139Երեկ, 22:18