«Վանեցյանն սպառնալիք է ազգային անվտանգությանը». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամիսեր առաջ, երբ դեռ նախկին ԱԱԾ-ի պետը պաշտոնանկ լինելուց հետո սպառնաց խոսալ, դեռևս այդ ժամանակ եմ ասել, որ հետագայում վերջինս կարող է դառնալ իրական սպառնալիք ազգային անվտանգությանը:
Պատկերացրեք մեկը, ով տարիներ շարունակ տիրապետում է պետական գաղտնիքներին, սպառնում է խոսալ՝ դրանով իսկ վտանգելով ազգային անվտանգությունը:
Սերժի նախկին կադրը, ում՝ վերջինիս փեսայի հետ ակտիվ կապի մասին մի անգամ չէ, որ ինֆորմացիան հայտնվել է մամուլում, ամեն ինչ արեց, որպեսզի իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ոմանք կարողանան հանգիստ լքել երկիրը և հեշտությամբ խուսափեն հետագայում իրենց առաջադրվող մեղադրանքից:
Նույն մերժվածի սուրբ փեսայի հոր՝ Արա Մինասյանի երկրից փախուստը ձեզ վառ օրինակ...
Պաշտոնանկությունից հետո իրականում Վանեցյանն ակտիվ գործունեությամբ է զբաղված, ով ցանկանում է հակաիշխանական ուժեր համախմբել իր շուրջը, մամուլում ստահոդ լուրերով վարկաբեկել իշխանություններին, հանրային կարծիք ձևավորել, բողոքի ալիք ստեղծել ու մի օր երկրում վերցնել իշխանությունը:
Պատահական չէ, որ Վանեցյանի հարցազրույցները հայտնվում են արդեն իսկ մերժված քաղաքական ուժերին դեռևս սատարող լրատվական կայքերում ու մեդիա հարթակներում:
Ասել եմ ու էլի կասեմ՝ պետական գաղտնիքներին տիրապետող ու դրանք չբարձրաձայնելու մասին փաստաթղթի տակ ստորագրած Վանեցյանը, ով ամեն առիթի սպառնում է խոսալ ու փաստեր բացահայտել, սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Իսկ որպես քաղաքական գործիչ Վանեցյանը, ով նախկին արժեհամակարգի կրողն է, չկայանալով՝ վաղուց արդեն սպառված է...»:

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
9801:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
10801:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
13400:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
105Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
83Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
82Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
142Երեկ, 22:49
«Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացին ապաստան է խնդրել Խորվաթիայից
147Երեկ, 22:49