Չորս մարդ է վիրավորվել իրաքյան ավիաբազայի հրետակոծման հետևանքով. #AP

Իրաքցի չորս զինվորական է վիրավորվել Բաղդադի հյուսիսում գտնվող «Բալադ» ավիաբազայի հրետակոծման հետևանքով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության ներկայացուցիչներին:
Գործակալությունը նշում է, որ «Բալադ»-ը հանդիսանում է հավաքատեղի ամերիկյան ռազմական հրահանգիչների, խորհրդականների և այն ընկերության ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ամերիկյան F-16 կործանիչների պահպանմամբ, սակայն ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները չեն տուժել: Միևնույն ժամանակ, CNN-ը նշում է, որ ավիաբազայի տարածքում ԱՄՆ-ի միջազգային կոալիցիայի կողմից ղեկավարվող ուժեր չեն եղել:
Ըստ հեռուստաալիքի, ռազմակայանի ուղղությամբ 8 հրթիռ է արձակվել, որի հետևանքով վիրավորվել են Իրաքի ռազմաօդային ուժերի չորս սպաներ:
Այս պահին հարձակման համար ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել:
«Բալադ» ավիաբազան տեղակայված է Բաղդադից 80 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Այնտեղ սովորաբար տեղակայվում են օտարերկրյա զինված ուժերի ներկայացուցիչները, և «Բալադը» ժամանակ առ ժամանակ դառնում է խմբավորումների թիրախ:

Նոր միջադեպ՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի տարածքում (տեսանյութ)
3110:18
Ուֆայում երեխան ընկել է պատուհանից ու մահացել
7509:37
Ռուսաստանի ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ
132Երեկ, 21:00
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել (տեսանյութ)
364Երեկ, 16:19
Ռուսաստանը հարվածել է Խարկովի շենքերից մեկին․ տուժել է 38 մարդ (տեսանյութ)
263Երեկ, 15:12
Աշտարակի կամրջից նետվածը 69-ամյա տղամարդ է․ մանրամասներ (տեսանյութ)
189Երեկ, 13:12
«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան
138Երեկ, 12:42
Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
241Երեկ, 12:12