Արցախում շմոլ գազից 7 քաղաքացի է թունավորվել

Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:25-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ի. Վ-ն և 1983թ. ծնված Ա. Ա-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 2012թ. ծնված Ա. Ա-ն, 2010թ. ծնված Ա. Ա-ն, 2007թ. ծնված Ա. Ա-ն, 2017թ. ծնված Ա. Ա-ն և 2010թ. ծնված Ս. Մ-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 19:30-նն ընկած ժամանակահատվածում՝ իրենց տան հյուրասենյակում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Թուրքիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթուցիկ նյութերի մասին գրություն հայտնաբերելուց հետո
174Երեկ, 23:48
Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
162Երեկ, 19:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
306Երեկ, 11:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
438Երեկ, 09:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
63104.10.2026, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
38404.10.2026, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
21904.10.2026, 12:24
Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
26703.10.2026, 19:36