«Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին դատարանում, բնական ընթացք համարվել չի կարող». Հայկ Ալումյան
![]() 354 Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 14:45 «Դատարանը պետք է ապահովի նիստի բնականոն ընթացքը: Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին դատարանում, դա բնական ընթացք համարվել չի կարող, դատարանը իր դերում չէ: Մենք այնուամենայնիվ, հույս ունենք, որ դատարանն ամեն ինչ կանի, որպեսզի այսպիսի բաներ այլևս չկրկնվեն». հունվարի 14-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը: Նրա վկայությամբ՝ եթե դատարանը քայլեր չձեռնարկի նման դեպքերի կրկնությունը բացառելու համար, ապա իրենք կմտածեն, թե ինչ կերպ վարվեն, որպեսզի մտածեն գործի մասին և ոչ թե նրա, թե ով ինչ է ասում: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում դատարանի այն եզրակացությանը, թե նախորդ նիստում հնչած արտահայտություններում սպառնալիք չկա, Հ.Ալումյանը հարցով պատասխանեց. «Եթե նույնը դատավորին ասեր՝ կրկին կպնդե՞ր, որ սպառնալիք չկա»,- ասաց պաշտպանը: Նա հիշեցրեց, որ նույն գործի շրջանակում նման միջադեպ էր տեղի ունեցել նաև 2018թ., երբ դատարանի շենքի մոտ հավաքվածներից մեկը սպառնալիքներ էր հնչեցնում պաշտպանների հասցեին: Այդ կապակցությամբ ինքը 2018թ. օգոստոսին դիմել է ոստիկանություն, ներկայացրել տեսանյութը: «Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Դա գործը քնեցնելու լավագույն տարբերակն է»,- ասաց Հ.Ալումյանը: Փաստաբանը նկատեց, որ վարքագծի առումով ավելի ադեկվատ վերաբերմունք պետք է ունենան նաև դատախազները: «Եթե դատախազները կարծում են, որ իրենց իրավական փաստարկների սղությունը կամ բացակայությունը կարող են կոմպենսացնել դատավարությունում այս ձևի մթնոլորտով ու մեր նկատմամբ այսպիսի վերաբերմունք հրահրելով, սխալվում են»,- նշեց Ալումյանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
