«Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով». Տիգրան Խզմալյան
![]() 911 Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 16:50 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնասպանություն»՝ պատերին ԿՐԱԿՈՑՆԵՐԻ հետքերով... Ո՞ւմ եք հեքիաթ պատմում։ Սկսած ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի «ինքնասպանությունից» նույն ձեռագիրն է՝ պատերին կրակոցների հետքեր։ «Աշխատել են» մասնագետները՝ սպանել են հենց Կուտոյանի անձնական ատրճանակից։ Ինչպես նաև նախկին ոստիկանապետի Հայկ Հարությունյանի «ինքնասպանությունը»։ Կամ Ռուսաստանում ոստիկանիւթյան մեկ այլ պետ Կարապետյանի հետ «դժբախտ պատահարը»։ Սա որս է և թիրախը բոլորովին էլ սպանվածները չեն, այլ ճշմարտությունը, որը նրանք գիտեին։ Ու մենք էլ գիտենք, բոլորս։ Մեր երկիրը զավթված է և դրա իրական տերերն անում են այն, ինչ ուզում են, միայն թե մենք չազատագրվենք։ Սա է ճշմարտությունը։ Ու մի ասեք, որ դա այդպես չէ, կամ որ դուք դա չգիտեք։ Իսկ եթե գիտեք, որ դա այդպես է՝ ելքը մեկն է։ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ։ Կամ այսպես բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
