«Երկրի թիվ մեկ պաշտոնյայի անվտանգության միջոցները կրկնապատկել է պետք». Վահրամ Թոքմաջյան
![]() 474 Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 17:35 Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ, թե Կուտոյանն ինչ տեղեկությունների էր տիրապետում որպես ԱԱԾ նախկին պետ։ Իմ նախկին ստատուսներից մեկում, հիշատակել էի նրան որպես օրինակ իր պաշտոնի լրջությունը գիտակցող մարդու։ Ակնհայտ է, որ նա գիտեր բաներ, որոնց դիմաց առօրյա լռությունը քիչ էր։ Նախկին իշխանությունների (ՀՀԿ) կողմից եղել են նշանակված մարդիկ, որոնք ունեին պետականամետ մտածողություն և կեցվածք։ Նրանց մի մասը հիմա էլ է անթաքույց մտահոգ։ Լավ են ճանաչում նախկին գործընկերներից որոշներին։ Դավադրությունների տեսության սիրահար չեմ, բայց էս սև, կրկնվող գիծն արդեն ուղիղ սպառնալիք է դառնում ներկայիս իշխանության համար։ Երկրի թիվ մեկ պաշտոնյայի անվտանգության միջոցները կրկնապատկել է պետք։ Անհրաժեշտ է նաև վերանայել այն օրենսդրական դաշտը, որը վերաբերում է պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների և կարևոր գործերով վկաների պահպանության հարցերին։ Գոնե էս, օդում վտանգավոր լռություն ու ծանր ակնկալիք պարունակող փուլում»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
