«Բավական խորքային տեղեկատվության տիրապետող անձինք ոչ կամովի լքում են դաշտը». Նարինե Դիլբարյան
![]() 445 Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 21:40 Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ենթադրյալ ինքնասպանություն-սպանությունից հետո, որի մանրամասները և դրդապատճառները բազմաթիվ վարկածների տեղիք տվեցին, սակայն պաշտոնական բացահայտումներ դեռ չեն հրապարակվել, նոր նմանատիպ վախճան, արդեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի պարագայում, որի հրազենային վնասվածքով դին, պաշտոնական հայտարարությամբ, հայտնաբերվել է Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի բնակարանում: Գ. Կուտոյանը ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016-թ. փետրվարից մինչև 2018 թ. մայիսը, երբ նրան փոխարինելու եկավ Արթուր Վանեցյանը: Փաստորեն, հույժ լարված ժամանակաշրջան՝ ՊՊԾ գնդի գրավումը, ապա հեղափոխությունը: Գ. Կուտոյանը ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձությունների բովում Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ բավական հաջող բանակցում էր «Սասնա ծռերի» անդամների հետ, իսկ 2018թ. մայիսին Արթուր Վանեցյանին համակարգին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ արդեն նախկին տնօրենին՝ «ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար»: Պաշտոնանկումից հետո Գ. Կուտոյանը հրապարակյին գործունեության ասպարեզից լիովին դուրս էր, ինչպես և Հայկ Հարությունյանը: Թե ինչ է իրականում տեղի ունեցել, պետք է փորձեն պարզել իրավասու մարմինները: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ բավական խորքային տեղեկատվության տիրապետող անձինք ոչ կամովի լքում են դաշտը, մաքրվո՞ւմ է դաշտը, թե՞ առավել անանցանելի դառնում, վերջին տարբերակն ավելի հավանական է, ողջ խնդիրն այն է, թե ովքեր և ինչի համար են անում դա: Ցավոք, նման դեպքերի բացահայտելիության աստիճանը ցայսօր Հայաստանում չնչին է: Բացահայտման նախադեպ ստեղծելը Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ չափազանց կարևոր մարտահրավեր է»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
