Հոգեհանգստյան կարգ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
![]() 364 Կիրակի, 19 հունվարի, 2020 թ., 18:45 Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Իր քարոզում Հայր Սուրբը խոսեց օրվա ընթերցվածքի խորհրդի շուրջ, նաև անդրադարձ կատարեց Բաքվում և Սումգայիթում 30 տարի առաջ հայության դեմ իրագործված ոճրագործությանը՝ ի մասնվորի նշելով. «Հարության հավատքով է ապրել և գոյատևել մեր ժողովուրդը՝ ամեն անգամ փյունիկի նման հառնելով մոխիրներից ու թշնամու վայրագություններից։ Ճիշտ 30 տարի առաջ՝ այս օրերին, երբեմնի հայաշատ Բաքվում, իսկ դրանից առաջ էլ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան մեր հայրենակիցների կազմակերպված տեղահանությունն ու ջարդերը, շատերը զոհվեցին, իսկ փրկվածները՝ ունեզրկվեցին։ Անկասկած, ապագայում նման երևույթները բացառելու գրավականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոց պետականության ամրապնդումը, միասնականության ոգու և համերաշխության զորացումն ամենքիս միջև՝ ի կատարումն մեր փայփայած նվիրական երազների ու իղձերի»: Քարոզից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
