Ռ. Քոչարյանի պաշտպանները նիստին չէին ներկայացել
![]() 415 Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 14:05 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 21-ին շարունակվեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռ.Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել են Արմեն Գևորգյանի և Ռ.Քոչարյանի պաշտպանների դիմումները, որոնցով նրանք հայտնել են, որ հունվարի 9-ի նիստում պաշտպանական կողմին հասցեագրված սպառնալիք է հնչել, դատարանը դրան ըստ պատշաճի չի արձագանքել: Նշված իրավիճակում իրենք զրկված են իրենց իրավունքներն ու պատականությունները կատարելու հնարավորությունից, ուստի՝ հունվարի 21-ին չեն ներկայանելու նիստին: Այնուհետ դատարանն անցավ պաշտպան Մ.Պողոսյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցի քննարկմանը: Նախորդ նիստում նման միջնորդությամբ էր հանդես եկել մեղադրող կողմը: Դատարանը Մ.Պողոսյանին արտահայտվելու հնարավորություն տվեց: Նա էլ նշեց, որ միջնորդությունը քննվում է Ռ.Քոչարյանի, Ա.Գևորգյանի պաշտպանների բացակայության պայմաններում, այսինքն՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ: Դատավոր Աննա Դանիբեկյանը նկատեց, որ ոչ թե միջնորդություն են քննարկում, այլ դատական սանկցիա կիրառելու հարցը: Այդ դեպքում կարող է լսվել այն անձի կարծիքը, ում հանդեպ կարգապահական սանկցիա պետք է կիրառվի, իսկ Մ.Պողոսյանին արտահատվելու հնարավորություն տրվել է: Մ.Պողոսյանի պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին, իրականացնել իր դատավարական պարտականությունը: Ուստի՝ դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառել սանկցիա՝ նկատողության տեսքով: Դրանից հետո դատական նիստն ընդհատվեց՝ Գևորգյանի և Ռ.Քոչարյանի պաշտպանների բացակայության հիմքով. հաջորդ նիստի օր ու ժամ հայտարարվեց փետրվարի 4-ի, ժամը 13-ը: Նիստի ավարտից հետո «հերոս» և «մարդասպան» վանկարկումներով էին հանդես գալիս Ռ.Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդները: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
