«Նման մեխանիզմով ՍԴ-ն հանդես է գալիս պետության զավթումն ամրագրողի դերում». Արթուր Սաքունց
![]() 376 Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 03:30 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին շատ ենք անդրադարձել և որակել այս Սահմանադրությանը՝ որպես պետության զավթումն ամրագրող փաստաթուղթ: Ուղղակի ներկայացնում եմ մի քանի հոդված, որպեսզի և՛ հիշեցնեմ, և՛ ավելի կոնկրետացնեմ գնահատականի հիմնավորումներից մեկը: Եվ այսպես, Սահմանադրության մի քանի հոդվածներով ինչ է ասվում: Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ 2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը. Հոդված 170. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները 1. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ: Պարզ է, չէ, որ Սահմանադրության մեջ փոփոխության որևէ նախագիծ մինչ ընդունումը, անկախ նրանից կընդունվի հանրաքվեով, թե Ազգային ժողովի կողմից (ըստ այս Սահմանադրության՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կարող է կատարվել նաև Ազգային ժողովի կողմից), ապա պետք է նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը լինի: Ասենք, եթե Սահմանադրական դատարանի որոշումը եղավ դրական, որ փոփոխության նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, խնդիր չկա, հետագա որոշման ընդունման համար: Իսկ եթե Սահմանադրական դատարանը որոշեց, որ փոփոխության նախագիծը հակասում է Սահմանադրությանը, իսկ նման որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ, ապա փոփոխության նախագիծը որևէ կերպ չի կարող ընդունվել՝ հանրաքվեի կամ Ազգային ժողովի կողմից: Հիմա, մեջ եմ բերում Սահմանադրության մեկ այլ հոդված. Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը 1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: 2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: 3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով: Հիմա պատկերացրեք, որ Սահմանադրական դատարան է ներկայացվում Սահմանադրության նշված հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկություն՝ ենթադրենք, վերացնելու կայուն քաղաքական մեծամասնության դրույթը: Պատկերացնում եք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում է կայացնելու, բնականաբար, որ հակասում է սահմանադրության 89 հոդվածի 3-րդ մասի դրույթին, այսինքն՝ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված կայուն քաղաքական մեծամասնության դրույթը մնում է անփոփոխ: Ահա նման մեխանիզմով Սահմանադրական դատարանը հանդես է գալիս պետության զավթումն ամրագրող Սահմանադրության սահմանադրական դրույթի պահպանողի դերում: Փակ շրջան է ստացվում, եթե մնանք այս Սահմանադրության շրջանակում, որն ընդունվել է կեղծիքներով և որի արդյունքները կեղծված են»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
