«Վանեցյանի զանգից հետո հետևից գրկախառնության արժանացա Հրայր Թովմասյանից»․ Ալեն Սիմոնյան
![]() 471 Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 19:55 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ: Այս մասին Թովմասյանն ասել է «Ազատություն» ռ/կ-ի եթերում: «Եթե ինքն իրոք Հայաստանի Հանրապետությունը սիրում է, կարծում եմ ճիշտ կլինի, որ մեզ բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրող տեքստ գրի և հրաժարական տա, և հանգիստ թողնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասել է Սիմոնյանը: Նա եթերի ընթացքում պատմել է, որ նախորդ տարվա սկզբին զանգ է ստացել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից, ով ասել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ամեն կերպ պատրաստ է աջակցել. «Ասաց՝ Թովմասյանը մի բան է խնդրում, որ Ալենին ասեք իմ հետ կապված քիչ խոսի»»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ հեռախոսազրույցի ընթացքում տպավորություն է ունեցել, որ Վանեցյանի կողքին ուրիշ մեկն էլ է եղել: Նրա խոսքով՝ հեռախոսազրույցից մեկ-երկու օր անց իրեն հանդիպել է Հրայր Թովմասյանը. «Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա և ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով (թերևս մենք շփումներ չենք ունեցել), ինձ հարցրեց. «Նորմա՞լ ա հիմա ամեն ինչ»: Հասկացա, որ դա մեր փաստացի խոսակցության շարունակությունն էր»,- ասել է Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
