Այսօր Ալեքսանդր Քանանյանի հացադուլի 8-րդ օրն է
![]() 362 Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 15:20 Այսօր Ալեքսանդր Քանանյանի հացադուլի 8-րդ օրն է. այս մասին հիշեցնում է «Սասնա Ծռեր համահայկական շարժում» ֆեյսբուքյան էջը: «Հայրենի բնության ոչնչացման դեմ բողոքի այս ծայրահեղ դրսևորումը մեր հանրությանը պետք է սթափեցնի։ Մեր ժողովուրդը իրավունք չունի անտարբեր մնալու մեր բնության այս գիշատչային շահագործման պարագայում։ Իշխանությունները պարտավոր են ականջալուր լինել Ալեքսանդր Քանանեանի պահանջներին»,- նշված է Շարժման գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը հունվարի 21-ից հացադուլ էր սկսել Տրտուի (Թարթառի) ձորում ապօրինի ՀԷԿ-ի շինության դադարեցման պահանջով: Հունվարի 23-ին Ա. Քանանյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի կառավարության առաջարկով ժամանակավորապես դադարեցվել են նշված վայրում մի շարք ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները: «Լիովին վստահելով Արցախի պետնախարարին՝ ես դոյզն իսկ վստահութիւն չեմ տածում ՀԷԿ-երը կառուցող քրէական ոլիգարխիայի հանդէպ, ուստի այսաւր ջանալու եմ հաւաստիանալ, որ աշխատանքներն, իրաւք, դադարեցուած են, իսկ շինտեխնիկան հեռացուած է շինհրապարակներից։ Այնուհետև, առանց հացադուլից դուրս գալու, ես մեկնելու եմ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող եւ կառուցուող ՀԷԿ-երի շինարարութեան բնապահպանական եւ ֆինանսական հանգամանքները ստուգելիք յատուկ յանձնաժողովի ձեւաւորման սկզբունքների եւ լիազաւրութիւնների հարցը քննարկելու համար։ Եթե բանացութիւնները պսակուեն յաջողութեամբ, ապա նոր հնարաւորութիւն կունենամ քննարկել հացադուլից դուրս գալու որոշումը»,- Ֆեյսբուքում գրել է քաղաքագետը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
