Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը նախազգուշական հացադուլ է սկսել
![]() 615 Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 18:40 Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքասանդր Քանանյանն այսօրվանից՝ հունվարի 21-ից, սկսել է նախազգուշական հացադուլ՝ պահանջելով դադարեցնել սանձարձակ հեկաշինությունը, որը, մասնավորապես Քարվաճառում, արդեն սպառնում է անապատացնել շրջանը։ Հացադուլը սկսելուց 24 ժամ առաջ նա հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, իր գործողության պահանջներով, ինչպես նաև կոչով դիմել է հայրենակիցներին։ Ֆեսբուքյան իր էջում նա գրել է. «Սիրելիʹ հայրենակիցներ։ Քիչ առաջ տեղեկացայ, որ պաշտաւնական Երեւանի անպատասխանատու թողտուութեամբ Արցախում իշխանութիւն պահպանած եւ վերարտադրուելուն ձգտող քրէական ոլիգարխիան անխոհեմ կարճամտութեամբ անտեսել է պահանջագրիս առաջին կէտը՝ այսաւր մինչեւ 12.00֊ը Տրտուի (Թարթառի) ձորում ապաւրինի ՀԷԿ֊աշինութիւնն անվերապահ դադարեցնելու եւ 48 ժամում շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնելու վերաբերեալ։ Քարվաճառի տարածքում ապաւրինի ՀԷԿ֊աշինութիւն իրականացնող քաջայայտ արցախեան հակապետական յանցագործ ոլիգարխները համառում են։ Ուստի, հաւատարիմ մնալով երեկ իմ հրապարակած պահանջագրի տառին, այսաւր ժամը 12.00-ից Քարվաճառում՝ իմ տան բակում սկսում եմ նախազգուշական հացադուլ։ Ողջամիտ ժամկէտներում ազգային անվտանգութեան հրամայականն արտայայտող պահանջներս անտեսել շարունակելու դէպքում անցնելու եմ ջրադուլի։ Հարիւրաւոր եւ հազարաւոր մարդիկ քաջատեղեակ են Արցախում հակապետական յանցագործներ Բակո Սահակեանի եւ Արայիկ Յարութիւնեանի համատեղ կառավարման տարիներին «եներգահամակարգի զարգացման» լկտիաւրէն կեղծ պատրուակով Արցախի գետային ցանցի ոչնչացման ահագնացող իրողութեանը։ Ներդրումային հիմնադրամի եւ այլ պետական միջոցների դիտաւորեալ յանցաւոր մսխմամբ՝ բնակարանաշինութեան, ճանապարհաշինութեան, վերաբնակեցման, փոքր ու միջին բիզնեսի աջակցման եւ սոցիալական ու պաշտպանական այլ ռազմավարաւրէն հրամայական ոլորտների զարգացման փոխարէն, արցախեան ոլիգարխները կառուցում են տասնեակ փոքր֊ՀԷԿ֊եր։ 160 կմ երկարութեամբ արցախեան գլխաւոր գետերն արդէն հոսում են խողովակաշարերի միջով։ Հէնց այս պահին Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում կառուցուում են նորերը։ Ջրազրկուում են տասնեակ (եթե ոչ հարիւրաւոր) քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներ։ Մի քանի այլանդակ ոլիգարխի անասնական ագահութիւնը յագեցնելու համար Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները զրկուում են բնականոն զարգացման եւ լիարժէք վերաբնակեցման հեռանկարից։ Իրավիճակին իրազէկ եւ սրտցաւ մարդիկ դիմամատեանում բողոքի նշան դնելուց այն կողմ ոչինչ չեն ձեռնարկում։ Տեղի բնակչութիւնը, որն առաջնահերթաւրէն մեծապէս տուժում է ապաւրինի ՀԷԿ֊աշինութիւնից, հասկանալի պատճառով նոյնպէս տեղից չի շարժուում․․․ Իմ քայլով ես հաւակնում եմ արթնացնել մարդկանց խիղճն ու արժանապատուութիւնը։ Որեւէ այլ քայլ այս պահին բաւարար չէ իրավիճակը մեռեալ կէտից շարժելու համար։ Ուստի՝ իմ որոշումը պէտք է ջանայ սթափեցնել գոնէ ոմանց։ Եւ, իհարկէ, ես մտադիր չեմ եւ չեմ ձգտում մեռնել, այլ ապրել։ Եւ այն ինչ անում եմ՝ ծառայելու է հայրենի բնութեան պահպանութեանը եւ հայրենակիցներիս կեանքին»։ |
«Հայաստանը նորմալ երկիր դարձնելու համար պետք է դադարեցնել ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը»․ Նաիրի Բադալյան (լուսանկար)
5404:05«Ես նեղացած եմ իր հորից՝ հեղափոխությունը մսխելու համար, բայց հանգիստ թողեք էրեխեքին, խնդրում եմ»․ Թոքմաջյան
14201:20«Ա՛յ, ոչնչություններ, մի մեքենա էլ չունեի՞ք, որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը»․ Տիգրան Ներսիսյան
7500:15«Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել»․ «Մեդիա պաշտպան»
75Երեկ, 23:20Համացանցում տարածվում է Աշոտ Փաշինյանի նոր լուսանկարը (լուսանկար)
217Երեկ, 22:50Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք (լուսանկար)
90Երեկ, 22:25Թրամփը 49 միլիոն դոլարով վաճառում է օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը
156Երեկ, 19:35Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը
78Երեկ, 19:25