«Առաջիկայում Հայաստան կբերվի ՍՈւ-30-երի նոր խմբաքանակ». Արծրուն Հովհաննիսյան
![]() 391 Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 19:10 Մեր սպայական կազմը դարձել է ավելի պրոֆեսիոնալ, ավելի կրթված, փոխվել է մեր պատրաստվածության աստիճանը, որը բխում է գրագետ հրամանատարական կազմից: Այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ՍՈւ-30-երի ձեռքբերմանը և նշել, որ առաջիկայում Հայաստան կբերվի նոր խմբաքանակ. «Պարզ էր, որ մենք չորս-հինգ ինքնաթիռներով չենք բավարարվելու: Ամեն տարի, օրինակ, ձեռք են բերվում հարյուր միավոր ավտոտեխնիկա, կապի համակարգեր, հրաձգային զենքեր»: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ առաջնագծում շարքայինների փոխարեն պետք է ծառայեն պայմանագրային զինծառայողները, ասաց. «Դա բարդ և չհիմնավորված առաջարկ է, շատ ականջահաճո հայտարարություն է: Եթե դրա տակ կա քաղաքական ենթատեքստ… Հեռուստացույցով հայտարարել, որ ճիշտ է ժամկետայիններին առաջնագծից ընդհանրապես հանելը: Դրա տակ ի՞նչ հաշվարկ է դրված, դժվար է ասել: Սխալ է ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելը»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
