Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել
![]() 360 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 23:50 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։ Զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ նման կոպիտ խախտումները կրկնակի դատապարտելի են, երբ տեղի են ունենում հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության կողմից, որն իր ակնհայտ քաղաքական պատվեր հանդիսացող ռեպորտաժը պատրաստելիս նույնիսկ նպատակահամար չի համարել ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը: Ավելին, պարզ չէ, թե ինչ իրավական ընթացակարգի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությանը հասու դարձել նշված «տեղեկատվությունը», երբ սույն քրեական գործով ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը երբևէ հանդես չի եկել որևէ հրապարակային պարզաբանմամբ։ Հաշվի առնելով, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության և գործի բազմակողմանի քննության ու հանրայնացման սկզբունքների խախտումն այլևս հատել է թույլատրելիի սահմանը՝ առաջիկա օրերին մեր փաստաբանական թիմը կձեռնարկի գործողություններ՝ պաշտպանության կողմի խախտված իրավունքների վերականգման և նշված իրավախախտումները կատարած անձանց շրջանակի բացահայտման և հրապարակման ուղղությամբ: Հ.Գ. Ըստ ամենայնի, ոմանք սխալ են ընկալել զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանի նախագահի երեկվա հարցազրույցում արված դիտարկում»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
