«Նա աշխատում է թափանցիկ ու ցինիկ». Վահրամ Թոքմաջյան
![]() 524 Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 05:10 Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր շատ խոսեցի, բայց էս էլ ասեմ։ Ռոբերտ Քոչարյանն անկեղծ է։ Ավելի քան անկեղծ։ Նա աշխատում է թափանցիկ ու ցինիկ։ Հստակ գործող ինստիտուտ ունի և իրեն համարում է համակարգի մասնիկ։ Դա շատ կարևոր է։ Հրապարակված նրա հարցազրույցը տեղավորվում էր օրեր առաջ հայտնի դարձած մի գրառման, որտեղ Փեսան պնդում էր՝ «սրանք մարդ չեն»։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ «սրանք մարդ չեն» դիսկուրսը նետել հանրային խոսույթ։ Եթե մարդ չեն, ուրեմն՝ ամեն ինչ կարելի է՝ ընդհուպ մինչև սարսափելին՝ ոչնչացում։ Միայն մարդն է բարձրագույն արժեք: Չմարդների հետ ամեն ինչ կարելի է: Իսկ Քոչարյանի «հարցազրույցը» բազմաթիվ առանցքային մեխեր ուներ: Այդ մեխերից՝ Փեսայի տրամախոսության շարունակությունն ազերիների հետ համեմատությունն էր: Թե ինչ է կարելի անել ազերիների հետ և ինչպես է դա նստած մեր գիտակցության մեջ, դա ես չէ, որ պետք է մեկնաբանեմ: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
