«Քաղաքական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ #Brexit-ը Հայաստանի համար». Արմեն Աշոտյան
![]() 394 Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 14:25 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Brexit-ն ու Հայաստանը: Brexit-ը բախտորոշ իրադարձություն է Եվրոմիության պատմության մեջ և ոչ միայն այն պատճառով, որ առաջին դեպքն էր, երբ ԵՄ անդամ երկիրը լքում է այդ վերազգային կառույցը, այլև, որ դա հենց Մեծ Բրիտանիան է: Brexit-ն ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Նոր իրողությունները, իհարկե, մշտադիտարկման և խորքային անալիզի առարկա պետք է դառնան, սակայն փորձեմ բանաձևել/կանխատեսել մի շարք հետևանքներ: 1. ՄԹ-ն առավել ցայտուն է իրակացնելու իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ այլևս կաշկանդված չլինելով ԵՄ միասնկան մոտեցումների հրամայականով: Մեծ Բրիտանիան մշտապես ներկայացված է եղել տարածաշրջանում, հետապնդելով սեփական շահերը: Այս դեպքում նա առավել ազատորեն է իրականացնելու իր քաղաքականությունը՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: 2. Թեպետ Միացյալ Թագավորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, սակայն ակնհայտ է, որ իր ազդեցությունն է փորձելու ընդլայնել նաև Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: 3. Հայաստանին առնչվող հետևանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրոմիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ՝ կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների և կենտրոնախույս նոր դրսևորումների կասեցման հետ: 4. Հետևաբար, ակնհայտ է, որ ԵՄ-ի հետաքրքրությունն ու հնարավորություններն առ հարևան երկրներ, մասնավորապես, մեր տարածաշրջանի և Հայաստանի, առավել է պակասելու: Պակասելու է, որովհետև ԵՄ գերակայությունը դառնալու է հենց ԵՄ արդյունավետության պահպանումը, որին էլ ուղղվելու են հիմնական քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները: 5. Ինչպես հայտնի է, ՄԹ-ն հակառուսական քաղաքականության առաջատարներից էր ԵՄ-ում: Brexit-ը որոշակի առումով կարող է հանգեցնել նաև ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական լարվածության թուլացմանը: Եթե ՌԴ-ԵՄ հարաբերությունները դուրս գան հակադրության սուր ֆազայից, քաղաքական առումով կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի, և, մասնավորապես, Հայաստանի վրա: 6. Եվ, իհարկե, Հայաստանը լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի ՄԹ-ի հետ հարաբերությունների լիարժեք ծավալին հասնելու ուղղությամբ այն գործառույթների և ուղղությունների մասով, որոնց համար նախկինում պատասխանատու էր Բրյուսելը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
