Հայկ Սարգսյանի պաշտպանը մեղադրանքը վերաորակելու միջնորդություն ներկայացրեց
![]() 381 Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 17:10 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հունվարի 31-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական նիստը։ Նիստում մեղադրյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հիշեցրեց, թե նախկինում ինչ միջնորդություններ են արվել, որոնք մերժվել են: Պաշտպանը կրկին միջնորդեց իրենց տրամադրել փորձագիտական եզրակացության փաստաթղթերը, վկաներից մեկի՝ Խաչատուր Խաչատրյանի ցուցմունքները: Երեմ Սարգսյանը դատարանից խնդրեց նաև պարզաբանել մեղադրանքի էությունը: Մեղադրող կողմը՝ դատախազ Աբգար Առաքելյանն առարկեց: Ըստ նրա՝ նախաքննության ժամանակ գործին կցված, դատարանին ներկայացրած փաստաթղթերը հրապարակվում են, եթե դրանցում ապացուցված կամ հաստատված են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Տվյալ պարագայում այդ հանգամանքը բացակայում է: «Ինչ վերաբերում է վկայի ցուցմունքներին, ապա դրանք ենթակա չեն հրապարակման, որովհետև չկան հակասություններ նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև: Ուստի՝ ներկայացված միջնորդությունը անհիմն է և մերժման ենթակա»,- նկատեց մեղադրողը: Պաշտպան Ե.Սարգսյանը ճշտեց, որ ինքը ոչ թե ցուցմունքն է պահանջում, այլ հարցաքննության ժամանակ տրված քննիչի հարցը, որը գործի համար էական նշանակություն ունի: Դատավոր Աննա Դանիբեկյանը, կողմերին լսելուց հետո հայտարարեց, որ վկայի ցուցմունքների հրապարակման հիմքերն արձանագրված են Քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածով, և դատարանը պաշտպանի ներկայացրած միջնորդությանը սահմանված կարգով արդեն անդրադարձել է: Ուստի՝ դատարանը, գտնելով, որ հարցաքննության մեջ արձանագրված տեղեկությունները հրապարակելու վերաբերյալ միջնորդությունը չի բխում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, այն մերժեց: Միևնույն ժամանակ նշվեց, որ պաշտպանը կարող է դատարանից վկայի լրացուցիչ հարցաքննություն պահանջել: Պաշտպան Ե. Սարգսյանը միջնորդության մերժումը անօրինական որակեց: Մեղադրող Ա. Առաքելյանը հարկ համարեց հիշեցնել, որ պաշտպանը մեկ այլ միջնորդություն էլ է ներկայացրել. Հ. Սարգսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել և նրան առաջադրել Քրօրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանք. այն է՝ անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելը: Դատախազը խոստացավ դրան անդրադառնալ առաջիկայում: Հիշեցնենք, որ Հ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։ Այնուհետ դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտման փուլին: Հետազոտվեց ատրճանակը: Դատախազ Ա.Առաքելյանը հայտնեց, որ ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները՝ ԱՄՆ-ում բնակություն հաստատած վկա Աշոտ Սիմոնյանին հարցաքննելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին հանձնարարություն է տրվել, որպեսզի վկայի հետ կապ հաստատելու մի վերջին հնարավորություն էլ գտնվի, և քննարկվի վկային տեսակապով հարցաքննելու հնարավորությունը: Դա Հ.Սարգսյանի պաշտպան Ե.Սարգսյանը դատավարության անհարկի ձգձգում որակեց և դատարանից խնդրեց նշյալ վկային դատական գործընթացում այլևս չդիտարկել: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ պետք է հնարավորություն տրվի տեղեկություններ ստանալ նշյալ վկայի վերաբերյալ, ուստի՝ նիստն այդքանով ավարտվեց, և հաջորդ նիստի օր ու ժամ հայտարարվեց փետրվարի 20-ի, ժամը 15.00-ը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
