Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
![]() 447 Շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ., 14:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել: «2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք: Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաև կանխիկացում իրականացրել բանկոմատներում: Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով, կամ 2.5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1.6 միլիոն գործարքով: Դրամային առումով՝ օտարերկրյա քարտերից 2019 թվականին ունեցել ենք 178 միլիարդ դրամի գործարք, ինչը 2017-ի նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով: Ինչպես նկատեցիք, գործարքների քանակն ավելի մեծ տոկոսային աճ ունի, քան գործարքների դրամային ծավալը: Սա կարող է նշանակել, որ օտարերկրյա զբոսաշրջիկները ավելի շատ են օգտվել փոքր և միջին բիզնեսի ծառայություններից, որովհետև համեմատաբար ավելի փոքր գին ունեցող գործարքներ սովորաբար կնքվում են հենց փոքր և միջին բիզնեսի հետ, փոքր կանխիկացումներ իրականացվում են փոքր բիզնեսին, ներառյալ տաքսիներին վճարելու համար: Իսկ սա նշանակում է, որ տնտեսական այն գաղափարախոսությունը, որը որդեգրել ենք՝ աշխատում է իրական կյանքում»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
