«Ի՞նչ հետևանքների կհանգեցնի 60 մետրով ծովերի մակարդակի բարձրացումը մեր տարածաշրջանի վրա». Այսեր Ղազարյան

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես ասում են՝ «Мечтать не вредно».
Կլիմայի փոփոխությունների զարգացման վատագույն սցենարի դեպքում ծովերի մակարդակը կբարձրանա 60 մետրով:
Պոտսդամի Կլիմայի վրա ազդեցության հետազոտական ինստիտուտի վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ եթե շարունակաբար այրվեն օրգանական հանածո վառելիքի հիմնական պաշարները, ապա երկրի վրա օդի ջերմաստիճանն այնքան կբարձրանա, որ Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթները գրեթե ամբողջությամբ կհալվեն:
Ինչ հետևանքների կհանգեցնի հեռավոր ապագայում 60 մետրով ծովերի մակարդակի բարձրացումը մեր տարածաշրջանի վրա. նկար 1-ում ներկայացված է Եվրոպայի համար հաշվարկային քարտեզը, որտեղ կապույտ գույնով ներկայացված են ջրածածկման ենթակա տարածքները:
Իսկ հիմա, ուշադրություն, մեր տարածաշրջանի մասով.
Բավականին լայնամասշտաբ փոփոխություններ կարող են տեղի ունենալ Կասպից ծովի կողմից: Ներկայացված GIF-ում Պարսկաստանի սահմանին համարյա զուգահեռ ջուրը ընդհուպ մոտենալու է Արցախի Հանրապետության սահմանին՝ ձևավորելով մոտ 120 կմ երկայնքով ծովափնյա հատված և ջրածածկ անելով Պարսկաստանի հետ Ադրբեջանի գրեթե ամբողջ սահմանակից հատվածը՝ մոտ 2 միլիոն հեկտարով: Ջրածածկ կարող է լինել նաև Ադրբեջանի ծովափնյա ամբողջ հատվածը...
Ասում եմ, կարո՞ղ է կլիմայի փոփոխության արդյունքում ի վերջո ծով ունեցող երկիր դառնանք, հը՞….
Իսկ եթե այդպես էլ լինի...»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
160120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89618.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
127310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138507.10.2026, 01:06