ՀՔԱՎ փաստաբանը միջնորդել է վերսկսել զինծառայողի մահվան գործով կասեցված վարույթը
![]() 418 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 19:35 2020 թ․ հունվարի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը միջնորդել է վերսկսել 2018-ին մահացած զինծառայող Մարտին Խաչատրյանի գործով վարույթը և մի շարք քննչական գործողություններ կատարել։ Մ․ Խաչատրյանը մահացել էր 2018 թ․ մայիսի 22-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։ Նույն օրը քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), իսկ 2019-ի հոկտեմբերի 15-ին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանն ստանձնել է տուժողի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ Հ․Ավետիսյանին ներկայացված միջնորդությամբ Ա․ Զալյանն արձանագրել է, որ նախաքննությունն իրականացվել է թերի, առկա են հակասություններ (այդ թվում՝ քրեական գործը կասեցնելու որոշման և իրականացված փորձաքննությունների եզրակացությունների միջև) ու պարզաբանման ենթակա հարցեր, որի համար անհրաժեշտ է վերսկսել գործի վարույթն ու իրականացնել դրանց պարզաբանմանն ուղղված քննչական գործողություններ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
