«Պետք է այնպես անեք, որ նիստին, բացի գործից, ուրիշ բանի մասին չմտածեմ». Հայկ Ալումյանը՝ դատավորին
![]() 418 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 14:40 ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 4-ի դատական նիստն սկսեց նրանով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը Ռ.Քոչարյանի պաշտպաններից պահանջեց ներկայացնել նախորդ նիստից բացակայության պատճառները: Հայկ Ալումյանը նշեց, որ նիստին չներկայանալը իր՝ կարծիքի արտահայտման միակ ձևն էր: Հունվարի 9-ի նիստում տուժողի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանի կողմից հնչել է սպառնալիքի խոսք, իսկ դատարանը նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկել: «Դուք պետք է այնպես անեք, որ ես երբ գալիս եմ այս նիստին, բացի գործից, ուրիշ բանի մասին չմտածեմ: Դա Ձեր պարտականությունն է: Մեր ֆրանսիացի կոլեգան արդեն քանի դատական նիստ է՝ չի կարողանում գալ, որովհետև ինքը սովոր չէ այսպիսի արարողությունների, որոնք մեր մեր երկրում չգիտես ինչու կոչում են դատական նիստ»,- ասաց Հ. Ալումյանը: Արամ Օրբելյանը նշեց, որ նիստին ներկա չի գտնվել իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով: Դատական նիստի ժամանակ իր հասցեին հնչել է սպառնալիք, սպառնալիք՝ նաև անեծքի տեսքով: «Ակնկալվում է, որ դատարանը պետք է ապահովի բոլոր մասնակիցների անվտանգությունը: Պաշտպանների անկաշկանդ աշխատելու իրավունքը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայով, ինչի խախտման համար այս դահլիճում ներկա գտնվող անձանցից մեկը՝ տիկին Սաֆարյանը մեկ այլ գործով Եվրոպական դատարանում ունի հաղթանակ»,- հայտարարեց պաշտպանը: Դատական նիստին չներկայանալու նույն հիմնավորումները ներկայացրեց պաշտպան Ռուբեն Սահակյանը: Հովհաննես Խուդոյանը որպես բացակայության պատճառ վկայակոչեց այն, որ ինքը տեղեկացված չի եղել, որ տվյալ օրը դատական նիստ է տեղի ունենալու: Ա. Օրբելյանը հավելեց՝ ենթադրելով, որ դատարանն իրենց հանդեպ սանկցիա է կիրառելու, ասաց. «Եթե իրենց գործողությունը հիմք պետք է լինի սանկցիայի կիրառման համար, ապա իրենք էլ իրենց գործողությունները կձեռնարկեն՝ չսահմանափակվելով հարցը ԲԴԽ-ին հայտնելով»: Դատավորի ճշտող հարցին, թե այսօրվա նիստին ներկայանալով սպառնալիքի վտանգը վերացվա՞ծ է, Հ. Ալումյանը նկատեց, որ իրենց դժգոհության հասցեատերը ոչ թե Է. Հարությունյանն է, այլ հենց իրեն՝ դատավորին: «Մենք բողոքում ենք Ձեր անգործության, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների նկատմամբ»,- հայտարարեց փաստաբանը: Դատավոր Ա. Դանիբեկյանը, լսելով կողմերին, նշեց, որ դատարանը պաշտպանների արարքը միտված էր դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն: Ըստ նրա՝ դատարանից դժգոհությունները նիստին չներկայանալու հիմք չեն: Ուստի՝ դատարանը պաշտպանական կողմի ներկայացուցիչների հանդեպ նկատողության տեսքով սանկցիա կիրառեց: Այնուհետև դատարանն անցավ միջնորդությունների քննարկմանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
