«Եկել է հացադուլից դուրս գալու ճիշտ պահը». Մհեր Պողոսյան

Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը, ով ևս հացադուլ էր հայտարարել՝ սատարելով Ալեքսանդր Քանանյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ես հացադուլ եմ հայտարարել՝ ի պաշտպանություն Ալեքսանդր Քանանյանի պահանջների, որոնք համարել եմ արդար և իրավացի։ Երեկոյան տեղեկացել եմ, որ Ստեփանակերտում ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՓՀԷԿ-երի համապատասխանությունն օրենսդրությանը, իսկ Ալեքսանդր Քանանյանը հացադուլից դուրս գալու մասին հայտարարություն է տարածել՝ ինձ ևս հորդորելով նույն որոշում կայացնել։
Ես համոզված եմ, որ միայն հանձնաժողովն ու իր քննության սահմանափակ շրջանակները թույլ չեն տալու ստանալ ՓՀԷԿ-երի վնասների մասին ամբողջական պատկերը։ Պնդում և պահանջում եմ, որ այդ նույն հանձնաժողովը գործուղվի նաև Արցախի այլ շրջաններ, մասնավորապես՝ Քաշաթաղ, որտեղ վիճակն ավելի աղետալի է։ Համարում եմ, որ հարկավոր է ստուգել նաև բոլոր ՓՀԷԿ-երի ֆինանսավարկային փաստաթղթերը, որպեսզի բացահայտվեն դրանց հիմքում ընկած կոռուպցիոն երևույթները։ Նույնպես կարծում եմ, որ սա մեր դեռ առաջին մեծ ձեռքբերումն է՝ խնդրի լուծման ճանապարհին։ Ես՝ որպես քաղաքացի, անպայման հետևելու և պայքարելու եմ, որ մեր բոլորի պահանջները դառնան վերջնական և անշրջելի իրողություն։
Մյուս կողմից՝ պայքարի այս փուլն ավարտված եմ համարում։ Լինելու են պայքարի նոր՝ միգուցե ավելի թեժ պահեր և ես՝ իմ բոլոր գաղափարակից ընկերների հետ միասին դրան պատրաստ եմ։ Մենք ոչինչ չենք զիջելու։ Մեր հայրերի արյամբ ազատագրված Հայենիքը պիտի ծաղկի և ունենա արդար իշխանություն և բարգավաճող տնտեսություն։ Այդ նպատակն իրականություն դարձնելու համար մեզ բոլորիս ուժ և վճռականություն է պետք։
Իսկ այսօր եկել է հացադուլից դուրս գալու ճիշտ պահը։ Ես խոնարհվում և շնորհակալություն եմ հայտնում ինձ բարոյական, մարդկային և գաղափարական աջակցություն ցուցաբերած բոլոր հայրենակիցներիս։ Ես ուժեղ եմ միայն ձեզնով՝ ձեր կողքին՝ հանուն մեր ընդհանուր և սուրբ նպատակի։ Շնորհակալություն բոլորիդ։ Պայքարը հանուն մեր ազային ապագայի շարունակվում է և մենք այն հաջողությամբ կպսակենք»։

Անի Գևորգյանը որոնվում է որպես անհետ կորած
5712:30
«Սևանի սեզոնի համարյա փակումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6412:12
«Մենք պարտավոր ենք ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը». Գագիկ Ծառուկյան
7010:54
Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն
7610:29
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան
8010:12
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
8009:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
9909:26
«Պաշտոնը ժամանակավոր է, պատասխանատվությունը՝ ոչ». Մեսրոպ Եսայան
7209:06