«Էդ բոլորով փախել եք, Հրայրին ասում եք՝ դու մնա՞». Մարուքյան

«Հրայր Թովմասյանը սխալ թիրախ է: Իշխանությունն ի սկզբանե ընտրել է սխալ թիրախ, պետական ապարատի իր մեծ տանկով ընտրել է մի հատ ճնճղուկ և այդ տանկով սկսել է կրակել ճնճղուկի ուղղությամբ: Արդյունքում՝ ճնճղուկը հերոսանում է: Այսօրվա դատական իրավիճակի հետ Հրայր Թովմասյանը կապ չունի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Եթերի ընթացքում նա նշել է, որ իրենք առաջարկում են սահմանադրական հանրաքվեի միջոցով միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները՝ ստեղծելով մեկ բարձրագույն դատարան և թարմացնել այդ կառույցի կադրերին:
«Բոլորը հրաժարական են տվել, փախել-գնացել են. իրենք չեն պայքարել իրենց աթոռների համար: Բոլորով փախել են ու ասում են՝ Հրայր դու մնա, դու պայքարի՛ր Հրայր, պահի՛ր վերջին հանգրվանը, մենք քեզ հետ ենք: Տղերք, լո՞ւրջ եք ասում, էդ բոլորով փախել եք, Հրայրին ասում եք դու մնա՞, ձե՞ռ եք առնում: Էս մյուս կողմն էլ իր աբսուրդի մեջ ա: Էս կողմին վերակենդանացնում ա գործող իշխանությունն՝ իր քայլերով»,- ասել է Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
9522:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
12109:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
12308:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
17103:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
17100:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
15400:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
147Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
152Երեկ, 23:12