Դատախազը՝ Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ նիստից բացակայության մասին

Վերաքննիչ դատարանի փետրվարի 6-ի նիստին վճռի հրապարակմանը չէին ներկայացել Ռ. Քոչարյանի պաշտպանները: Նախորդ նիստում նրանցից մեկը՝ Հովհաննես Խուդոյաննն ասել էր, որ 100 տոկոսով վստահ է, որ դատարանը բավարարելու է դատախազի բողոքը: Լրագրողների հետ ճեպազրույցում դատախազ Պ. Պետրոսյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, ասաց. «Դրանք իրենց կողմից մեկնաբանություններն են, իմ կողմից մեկնաբանվել չեն կարող»:
Դատախազը նշեց, որ դատարանի պատճառաբանություններին դեռ չեն ծանոթացել: Ըստ էության՝ առաջին ատյանի կայացրած վճիռն արդեն գոյություն չունի: Հարցին, թե դրանից կարելի՞ է ենթադրել, որ Մարտի 1-ի գործի նյութերն այլևս հրապարակման ենթակա չեն, և տվյալ հարցում օրենսդրական բաց կա՞, որովհետև առաջին ատյանը մի վճիռ է կայացնում, Վերաքննիչը՝ այն բեկանում, Պ. Պետրոսյանն ասաց, որ բաց չկա, կա օրենքի միատեսակ կիրառության հարց: Ըստ նրա՝ օրենսդրությամբ կա նաև Վճռաբեկ դատարան բողոքարկելու ընթացակարգ:
«Եթե Վճռաբեկ դատարանը որոշի օրենքի միատեսակ կիրառություն ապահովել, ապա կայացրած վճռից հետո կհստակեցվի հարցը»,- ասաց նա:
Հարցին, թե մեղադրող կողմը մտավախություննե՞ր ունի Մարտի 1-ի գործի նյութերն ամբողջությամբ տրամադրելու հարցում, մեղադրող կողմի ներկայացուցիչը նշեց, որ իրենք մտավախություններով չեն առաջնորդվում, գործում են դատավարական օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգերով:

«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
9201:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
8400:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
9700:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
14800:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
82Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
84Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
106Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
96Երեկ, 20:42