««Վանեցյան օպերացիան» սկսվել է, որ թաքցվեն Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների հետքերը». Տարոն Սահակյան

ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը «Առաջին լրատվականի» եթերում նշել է, որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործի քննության վերսկսման և Վանեցյանի քաղաքականապես ակտիվանալու մեջ ուղիղ կապ է տեսնում։
Նրա խոսքով՝ «Վանեցյան օպերացիան» սկսվել է, որ կանխվի Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով քննության ընթացքը, թաքցվեն Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների հետքերը. «Մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո ներքաշվեց Լիտվինենկո օպերացիայի մեջ, Սկրիպալ օպերացիայի մեջ, իսկ հիմա ներքաշվում է Վանեցյան օպերացիայի մեջ, որը շատ վտանգավոր է։ Վանեցյան օպերացիան կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, եթե իշխանությունը շարունակի թուլություն ցուցաբերել»,- ասել է Սահակյանը։
Տարոն Սահակյանը եթերի ընթացքում անդրադարձել է նաև Վանեցյանի ու Ռամզան Կադիրովի կապերին։ Նա նշել է, որ Վանեցյանը Կադիրովի հետ նկարներն է տարածում, անընդհատ խոսում է դրա մասին, բայց դա մեկ նպատակ ունի՝ շեղել «Վանեցյան օպերացիայի» իրական կազմակերպիչներին բացահայտելու հնարավորությունից. «Վանեցյան օպերացիան հեղինակում և կազմակերպում են կոնկրետ անձինք։ Ես հիմա չեմ ասի այդ անունները, բայց ես կարող եմ միայն զգուշացնել, որ եթե քայլեր չձեռնարկվեն իշխանության կողմից, ազգային անվտանգության խնդիրներ են առաջ գալու։ Կարող եմ նաև ասել, որ հետքերը տանում են արտաքին աշխարհ։ Այն, որ Վանեցյանը «լոժնի ցելեր» է տալիս դեպի Ռուսաստան, Կադիրով, դա այդպես չէ։ Սա լրիվ ուրիշ ուղղությունից և ուրիշ նպատակով կազմակերպված գործողություն է և շատ վտանգավոր»,-ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
9903:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
9602:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10900:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
11600:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
9300:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
107Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
105Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
91Երեկ, 22:18