«Չեմ կարծում, որ Թուրքիան դուրս կգա Ռուսաստանի դեմ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի բանակցություններից մանրամասներ չեն հայտնում, սակայն ես ենթադրել էի, որ բանակցությունները ձախողվել են: Ահա դրա մասին է փաստում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարությունն Իդլիբում պլան Բ-ին անցնելու մասին:
«Թուրքիան այլընտրանքային ծրագրեր է պատրաստել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի համար, եթե նահանգում զինադադարը պահպանելու համար Ռուսաստանի հետ կնքված գործարքը շարունակվի խախտվել, և Անկարան այդ հաղորդագրությունն արդեն փոխանցել է իր գործընկերներին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մեր հիմնական նպատակն է կանխել միգրացիան և մարդկային ողբերգությունը: Դրա համար մենք փորձում ենք զինադադար ապահովել և դադարեցնել արյունահեղությունը: Մենք ասում ենք՝ «Հավատարիմ մնա այս պայմանագրին»: Մենք այնտեղ անցակետեր ունենք: Կա Ադանայի համաձայնագիրը, և կա Ռուսաստանի հետ Սոչիի համաձայնությունը: Մենք ասում ենք, որ այսպես չի կարելի շարունակել»,- վրդովված ասել է Աքարը:
«Մենք հետևում ենք միջազգային իրավունքին և համաձայնագրերին: Մենք վճռականորեն հայտնում ենք մեր օրինական պահանջները: Բայց եթե հաշտությունը շարունակի խախտվել, մենք ունենք B և C պլաններ ևս: Ամեն դեպքում ասում ենք՝ Մի՛ ստիպիր մեզ: Հակառակ դեպքում, մեր B և C ծրագրերը պատրաստ են»,- արդեն ռազմատենչ հայտարարում է Աքարը:
Ես ենթադրում եմ, որ Աքարի B և C պլանները ռազմական գործողություններն են, որի նախադեպը կա արդեն: Դրանք են «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններն են: Սակայն չեմ կարծում, որ Թուրքիան այստեղ դուրս կգա Ռուսաստանի դեմ, բայց նաև չեմ բացառում, որ կթողնի Իդլիբը ռուսներին»:

Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն
1910:29
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան
2910:12
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
5309:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
7009:26
«Պաշտոնը ժամանակավոր է, պատասխանատվությունը՝ ոչ». Մեսրոպ Եսայան
5609:06
Փաշինյանը մատնեց իրեն. «Հրապարակ»
5109:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5308:24
«Որքա՞ն կարելի է մոլորեցնել և ոչնչացնել Երևանի ճարտարապետական ինքնությունը»․ Վիկտոր Մնացականյան (լուսանկար)
9903:06