««Ազգային վերածնունդ» կուսակցությունն իմ թեկնածությանը վերաբերող թղթերը կներկայացնի ԿԸՀ». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. հունվարի 25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի անձնագրային բաժինը հրաժարվել էր ինձ տրամադրել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ տեղեկանքը՝ վերջին 10 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու մասին՝ մեկնաբանելով, որ իրենց ռեգիստրում իմ քաղաքացիության մասին տվյալները առկա են 2020թ. ապրիլից: Ես Արցախի վարչական դատարանում վիճարկել եմ այս որոշման փաստական հիմքը և պահանջել վերացնել անձնագրային բաժնի վարչական ակտը: ԱՀ օրենսդրությամբ մինչև 50 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությությունը ծագում է զինվորական հաշվառման պահից, ԱՀ զինապարտության մասին օրենքի համաձայն ԱՀ զինկոմիսարիատում կարող է հաշվառվել միայն Արցախի քաղաքացին: Իսկ իմ հաշվառումը զինկոմիսարիատում տեղի է ունեցել 2010թ. մարտի 26-ին: Դատարանը, հաշվի առնելով այս փաստերը, առոչինչ ճանաչեց անձնագրայինի ակտը և պարտավորեցրեց ոստիկանության բաժնին ինձ տրամադրել համապատասխան տեղեկանքը: 2020թ. փետրվարի 14-ին Ազգային վերածնունդ կուսակցությունն իմ թեկնածությանը վերաբերող թղթերը կներկայացնի ԿԸՀ: Նկարում՝ Զինկոմիստարիատի նշումը, որտեղ երևում է, որ 2010թ. մարտի 26-ից ես հաշվառվել եմ ԼՂՀ Մարտունու զինկոմիսարաիտում»:

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
8200:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
82Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
146Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
71Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
77Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
80Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
75Երեկ, 20:54