«Քիչ պարգևատրում տվեք, քիչ մեկնեք արտերկիր, բայց բանակը կարգի՛ բերեք». Հայկ Գրիգորյան
![]() 438 Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 11:10 «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակում զորանոցային պայմաններում զոհերը շարունակվելու են, քանի դեռ չի ձևավորվել հանրային պահանջ հետևյալ հարցերի շուրջ՝ Հիմա կասեք փող չկա, ու այդքան մարդ չկա Հայաստանում։ Ես էլ կասեմ դուք չեք տիրապետում թվերին։ Քիչ պարգևատրում տվեք, քիչ մեկնեք արտերկիր, մի երկու տարի նեղություն քաշեք, բայց բանակը կարգի բերեք։ Չէ՞ որ իշխանությունը ժողովրդին ծառայելու աշխատանք է, անհնարինը հնարավորին դարձնելու աշխատանք, ոչ թե հնարավորինը հազիվ-հազիվ իրագործելու աշխատանք։ Չե՞ք կարողանում անել, ուրեմն՝ ասեք՝ ձախողել ենք, թողեք թող նոր մարդիկ գան ասպարեզ։ Սև-սպիտակ խաղալով, վատի ու վատագույնի միջև ժողովրդի ընտրությունը սահմանափայելով՝ ոչ մի արդյունք չենք ունենալու։ Բարի եղեք հավաքագրե՛ք հարկերը բոլորից, այդ թվում՝ խոշոր և գեր խոշոր հարկատուներից, հե՜տ բերեք թալանվածը, արդիականացրե՜ք զինված ուժերը, ավելացրե՜ք պայմանագրայինների քանակը և նրանց վարձատրության չափը։ Եթե չեք կարող այդքանը անել մի տարում, բարի եղեք գնացե՛ք, մասնագետներ բերե՛ք, այլ ոչ թե ձեր կուսակցության կազմից ընտրեք կադրերին՝ անկախ նրանց մասնագիտական որակներից»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
