«Բանակի իրավապահ համակարգի անհասկանալի հապաղումը մղում է մի սարսափելի կործանիչ երևույթի». Հրանուշ Խառատյան
![]() 446 Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 03:10 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս հնարավոր չէ թաքնվել «քրեական ենթամշակույթի», ընտանեկան դաստիարակության, «դեդավշինայի» և նման այլևայլ ընդհանրական գնահատականների վարագույրի հետևում: Սպանությունները հաջորդում են միմյանց, տարբեր զորամասերում: Բացի հոգեպես սպանված հարազատները, բացի հասարակության մեջ ծավալվող անհանգստությունն ու ենթադրությունները, հենց զորամասերի տղաների մեջ են ահագնանում անպատժալիության հանդգնությունը մի կողմից, տագնապները՝ մյուս կողմից: Բանակի իրավապահ համակարգի անհասկանալի հապաղումը մղում է մի սարսափելի կործանիչ երևույթի՝ բանակի ներսում անձնական ինքնապաշտպանության կազմակերպման: Ծառայողները տեղյակ են տարիներ շարունակ չբացահայտված, կամ կեղծ «բացահայտված», ուրիշի հանցանքի համար պատիժ սահմանելու երևույթին: Տեղյակ են նաև, որ հեղափոխությունից հետո էլ կեղծ դատավարությունների դեմ բողոքները գործերի վերանայման չեն տանում: Ոչ մի քարոզ, ոչ մի բարոյախոսական խրատ, սպանությունների մասին ոչ մի ընդանրական գնահատական չեն փոխում և չեն փոխելու նրանց համոզմունքն այն մասին, որ իրավական ինստիտուտը չի գործում կամ, որ ավելի վատ է, գործում է իրավունքի և արդարության դեմ: Սպանվողները մեղավոր չեն, որ սպաները քիչ են վարձատրվում, որ ռազմական ու քաղաքացիական արդարադատության ինստիտուտները չեն գործում: Զինվորները մեղավոր չեն, որ պետական կառույցների միջև անհամաձայնություն կա: Բանակը որևէ հետազոտություն պատվիրե՞լ է հասկանալու համար, թե իրականում ի՞նչ է կատարվում գործող բանակում, ի՞նչ են մտածում այդ մասին սպաներն ու զինվորները, ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը բանակում, թե՞ շտաբում նստածներն իրենց ծանոթ տեսություններից ընդհանրական գնահատականներ են ներկայացնում: Որևէ դաշտային աշխատանք արվե՞լ է, զորամասերի ներսի հարաբերությունների տարբերությունների մասին փաստարկված նյութեր կա՞ն, որևէ սանդղակ կա՞ «լավ» ու «վատ» զորամասերի, տեղյա՞կ են այդ տարբերությունների պատճառներին, թե՞ շտաբում նստածներն ամեն ինչ գիտեն և որևէ վերլուծության կարիք չեն զգում»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
