«Ալիևն արտաբերեց մի միտք, որն աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից». Արթուր Ղազինյան
![]() 2999 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 08:50 «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևն արտաբերեց մի միտք, որը, կարծես թե, աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից։ Մասնավորապես, նա հատուկ ընդգծեց, որ Արցախի պաշտպանության բանակի 80%-ը Հայաստանի քաղաքացիներ են և դրանով հիմնավորեց իր այն դիրքորոշումը, որ չկա Արցախի պաշտպանության բանակ և Արցախ պետություն։ Հայաստանի քաղաքացիների՝ Արցախում ծառայելու դեմ Հայաստանում հրապարակային հանդես են գալիս տարբեր անհատներ, իսկ նրանց այս ալիևյան ագիտացիան տարածում են կասկածելի ծագում ունեցող լրատվամիջոցները։ Եթե Ալիևի պարագայում ամեն ինչ պարզ է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ հակահետախուզության մարմինների լռությունն ու անգործությունը՝ ազդեցության գործակալներին բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Հայկական բանակը, լինելով Հայաստանի ամենակայացած ազգային ինստիտուտը, արդեն երեք տասնամյակ երաշխավորում ու պաշտպանում է հայկական երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այն ծակող փշի պես մնացել է նրանց կոկորդում, ուստի նրանք ջանք ու եռանդ չեն խնայում մեր բանակը թուլացնելու ուղղությամբ։ Մեր քաղաքացիները պետք է չափազանց զգոն լինեն և ոչ մի պարագայում չտրվեն օտարածին մանիպուլյացիաներին՝ պահպանելով մեր բանակի մարտունակությունն ու հզորությունը։ Հ. Գ. Բանակում վերջերս հաճախակի դարձած մահվան ելքով միջադեպերը պետք է դառնան ՀՀ իրավապահ մարմինների մանրակրկիտ քննության առարկա՝ հետագայում նման ողբերգական դեպքերը կանխելու, ապա բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
