«Մի՛ ստիպեք՝ փողոց դուրս գան ՀՀ բոլոր զորակոչիկների մայրերը». Նինա Կարապետյանց
![]() 492 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 15:00 «Սա պետք է բացատրություն ունենա և մեզ բացատրություն պետք է տան մեր պաշտոնատար անձինք՝ ամենաառաջին դեմքերից մինչև մնացածը. որևէ մեկը չի կարող առանց պատասխանատվության մնալ»,- այսօր կառավարության դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ մինչ օրս որևէ հանցագործություն մինչև վերջ բացահայտված չէ. «Ես գիտեմ, որ պարբերաբար հանդիպումների ժամանակ, դատախազությունը, իրավապահ մարմինները շատ մեծ հպարտությամբ ասում են, որ իրենք 90 տոկոս գործերի բացահայտում են արել: Ստո՛ւմ են, որովհետև այս գործերի մեծ մասը կա՛մ թերի բացահայտված են, կա՛մ առհասարակ բացահայտված չեն, պատժված չեն իրական մեղավորները, և նաև սա է պատճառը, որ մեր բանակում սպանություններ և մահվան դեպքեր են տեղի ունենում»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը: Ըստ նրա, բանակում կատարվող դեպքերն ունեն նույն ճակատագիրը. «Լրագրողներն ու իրավապահները գիտեն, որ այստեղ կա ստանդարտ սցենար. ուզում ես քեզ պատերին խփի, այդ սցենարից այն կողմ ո՛չ դատախազությունը, ո՛չ իրավապահները տեղներից չեն շարժվում: Ինչո՞ւ որևէ մեկին հեռացնելու, քրեական պատասխանատվության ենթարկելու մասին մի խոսք անգամ չկա: Բոլոր մեղքը բարդվում է հասարակության վրա»,- նկատեց Ն. Կարապետյանցը: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրավապաշտպանն ասաց. «Եթե Ձեր կառավարությունում լինի մարդ, ով այդ քրեական էլեմենտների կամ բարքերի կրողը լինի, ու գա, մտնի, փորձի Ձեր ու Ձեր մինիստրներին, զամմինիստրներին էդ գողական կարգերով կարգի հրավիրել, Դուք ի՞նչ կանեք էդ մարդուն, կարգի չե՞ք հրավիրի: Ես իմ հիմնարկում կարգի կհրավիրեմ... բա ոնց ա՞ լինում, որ 1 կամ 10 հատ քրեական էլեմենտ կրողը կարողանում է գալ ու բանակը կազմաքանդել: Չի՛ կարող էդպիսի բան լինել»: Ն. Կարապետյանցը համոզված է՝ քանի դեռ հիվանդ է ՊԲ-ն, քանի դեռ այդ կառույցը չի ընդունում իր մեղքի բաժինը, մենք ունենալու ենք նոր զոհեր: «Մի՛ ստիպեք, որ ավելի կոշտ քայլերի գնանք, մի՛ ստիպեք, որ կոչ արվի փողոց դուրս գան ՀՀ բոլոր պոտենցիալ զինվորների, զորակոչիկների մայրերը»,- հայտարարեց իրավապաշտպանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
