«Զինծառայողների մահվան քննությունները տարվում են դեպի չբացահայտում». Ժաննա Ալեքսանյան
![]() 392 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 01:30 Միայն վերջին երկու շաբաթում հայկական բանակում 8 զինծառայող է մահացել։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor TV-ի եթերում նշել է, որ դրությունը տագնապահարույց է․ «Սա արտառոց իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել, պառլամենտում հրավիրել լսումներ, հայտարարել արտակարգ իրավիճակ, այսքան տարի չեմ տեսել այսպիսի պարբերականությամբ զոհեր։ Ի՞նչն է ամենաահավորը, որ արձագանք չկա»,- ասել է նա: Ալեքսանյանը, շեշտում է՝ վերջին աղմկահարույց մահվան դեպքերով էլ քրեական գործ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչը նշանակում է, որ զինծառայողների մահվան քննությունները տարվում են դեպքի չբացահայտում․ «Դատախազությունը և գուցե բանակի․․․․ շահագրգիռներն ուզում են ասել, որ չենք բացահայտելու։ Որևէ մեկը ելույթ չի ունենում, ասի՝ ինչ են մտածում, ձեր զավակները ապահով են, հասկացանք, դուք տանում եք բոլոր ընտանիքներից բանակ, բարի եղեք՝ հավասար պայմաններ ստեղծել։ Դրանք ինքնասպանություններ չեն, սա պարարտ հող է բանակում անպատժելիության մթնոլորտը պահելու։ Եթե չեն բացահայտվում հանցագործությունները, ծնվում են նորերը։ Քննչական կոմիտեն թող փակեն ընդհանրապես, գլխավոր դատախազը եթե չի կարողանում վերահսկել, թող հեռանա։ Տարիներ շարունակ մենք գոռում ենք։ Եթե վարչապետը պատմական մինիմում էր արձանագրել, հիմա էլ արձանագրել է պատմական մաքսիմում»,- ասել է իրավապաշտպանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
