Վերաքննիչ դատարանը բավարարել է Ռ. Քոչարյանի և մյուսների գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը
![]() 399 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 14:45 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 18-ին բավարարել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը: Այդ մասին լրագրողներին հայտնեց ինքը՝ պաշտպանը: Ըստ նրա՝ 2019թ. հունիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Դավիթ Գրիգորյանի, գրությամբ թույլատրել էր Ա. Գևորգյանին մեկնել ՀՀ-ից: Սակայն հետո օդանավակայանում ոստիկանության աշխատողները չեն թույլատրել մեկնել՝ դա հիմնավորելով նրանով, որ առկա չէ դատարանի պատշաճ որոշում: «Այդ ժամանակ մենք ասացինք, որ այս փաստաթուղթը չունի «որոշում» վերտառությունը, այն գրություն է, բայց բովանդակային առումով որոշում է»,- նշեց Է. Ալեքսանյանը: Դրանից հետո պաշտպանը Ա. Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը, հետո նաև առաջին ատյանի դատարանը գտել էր, որ ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին: Դրան հաջորդել է հայցի ներկայացումը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ անգործության հիմքով: Հայցը մերժվում է նույնատիպ հիմնավորմամբ: Պաշտպանն առաջին ատյանի որոշումը բողոքարկում է Վերաքննիչ դատարան: «Վերաքննիչը, բեկանելով առաջին ատյանի որոշումը, արձանագրեց, որ տեղի է ունեցել Ա. Գևորգյանի իրավունքների խախտում և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրեց այդ իրավունքների խախտումը վերացնել, այսինքն՝ նախապատրաստել նյութեր՝ պարզելու, թե տվյալ պաշտոնյաների գործողություններում հանցակազմ կա՞, թե՞ ոչ»,-պարզաբանեց Է. Ալեքսանյանը: |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
