«Այ էս ա ֆորմալիզմի գինը». Սուրեն Սահակյան
![]() 467 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 16:45 «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստի առթիվ մեր բողոքը Վերաքննիչ դատարանը հետ ա ուղարկել։ Հիմա պատկերացրեք, թե ինչ պատճառաբանությամբ... Վստահ եմ, որ խիստ քաղաքական կամ ծայրաստիճան անմեղսունակ պատասխաններ են անցնում մտածողների մտքով։ Չէ... Դատարանն ուսումնասիրել ա թղթերն ու պարզել... Գործի վերաբերյալ առաջին ատյանի վճիռը դատարանից դուրս ա եկել 2019թ. դեկտեմբերի 13-ին (ուրբաթ), մեզ հասել ա 23-ին (երկուշաբթի)։ Թվում ա թե երկար ա եկել, բայց արանքը 4 ոչ աշխատանքային օր ա ընկել։ Մենք բողոքարկելու համար ունեինք 10 օր։ Բողքը ներակայացրել ենք դեկտեմբերի 30-ին՝ վերջին աշխատանքային օրը։ Դատարանը վերադարձրել ա գործը՝ խնդրելով ապացույցներ ներկայացնել, որ բողոքարկման ժամկետը բաց չենք թողել։ Դեռ մի կողմ, որ դրա ապացուցման բեռը մեր վրա չի։ Հարցն էն ա, որ արդարադատությունը կարելի ա առկախել ընթացակարգերի պատճառով։ Ըստ էության՝ ՀՀ դատարանը կարող ա հաշտվել նրա հետ, որ Գ․Ծ-ն, ձեռնարկատիրությամբ զբաղվելով, սահմանադրություն ա խախտում ու ավելին՝ անում ա գործողություններ, որոնք սահմանադիրը բացառել ա պետություն ստեղծելիս, բայց դատարանը չի կարող հաշտվել մտքի հետ, որ մենք մի օր ուշացնենք դիմումը, նույնիսկ եթե դա տենց ա։ Այ էս ա ֆորմալիզմի գինը»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
