Հայկ Սարգսյանի գործով դատական նիստում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները
![]() 403 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 16:15 Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանի գործով դատական նիստում հրապարակվեցին գործով վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում որպես սպանություն կատարած անձ նշվեց Հայկ Սարգսյանի անունը: Իր ցուցմունքում վկան շեշտում էր, որ գործով տուժող Դավիթ Սիմոնյանի հետ հանդիպմանը վերջինն իրեն հորդորել է հեռու մնալ Սարգսյանների ընտանիքից: Նշենք, որ վկան այժմ ԱՄՆ-ում է, ձեռնարկված միջոցառումներով հնարավոր չի եղել ոչ ապահովել նրա ներկայությունը, ոչ էլ տեսակապով հարցաքննություն իրականացնել: Այդ իսկ պատճառով էլ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները: Ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց հրաժարվեց ամբաստանյալ Հայկ Սարգսյանը: Դատարանը՝ ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի, առաջարկեց անցել ապացույցների հետազոտման փուլին: Մեղադրող կողմը՝ դատախազ Աբգար Առաքելյանը ժամանակ խնդրեց մեղադրական նյութերին ծանոթանալու համար: Նիստն ընդմիջվեց: Նիստից հետո ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց, որ իր պաշտպանյալը պետք է արդարացվի, որովհետև ապացուցող փաստերը բացակայում են: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
