Սերժ Սարգսյանի պաշտպանը բացարկ հայտնեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին
![]() 403 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 17:15 «Սերժ Սարգսյանի հանդեպ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը փաստացի չունի պատճառաբանական մաս, առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու և ոչ մի հիմքեր: Քրեական գործը հասել է դատարան՝ չպարզելով նույնիսկ 2013թ. ՀՀ-ում և միջազգային շուկաներում դիզելային վառելիքի միջին կամ իրական գները: Քրեական գործը հարուցվել է դատավարական նորմերի օրենսդրական մի շարք պահանջների խախտումներով: Պաշտոնաթող նախագահը՝ Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության երաշխիքի առկայության պայմաններում ենթարկվել է քրեական հետապնդման: Պաշտպաններին չեն տրամադրվել նաև գործի որոշ փաստաթղթեր»,- փետրվարի 25-ին Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստում հայտարարեց Ս. Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Նա պնդեց՝ բացառում է, որ դատախազ Արսեն Մարտիրոսյանը հիշյալ խախտումները նկատած չլինի: Ուստի իսկ իսկ բնորոշմամբ՝ հռետորական հարց է առաջ գալիս՝ կարո՞ղ է նման դատախազն անկաշառ, արդար մեղադրող լինել: Նա կոչ արեց ՀՀ ԳԴ Հատուկ քննչական ծառայության միջդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին՝ ցուցաբերել քաղաքացիական արիություն և ինքնաբացարկ հայտնել: Մեղադրող Ա. Մարտիրոսյանը հայտնեց, որ փաստաթղթերի տրամադրումը մերժելը եղել է հիմնավորված: Նա պնդեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ միջնորդության վերաբերյալ վճիռը կհրապարակվի փետրվարի 26-ին, ժամը 15.00-ին: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
