«Ինչպե՞ս է ՀՀԿ-ն օգնում «այո»-ին». Գագիկ Համբարյան
![]() 463 Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 03:20 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես է ՀՀԿ-ն օգնում «այո»-ին. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական և նեղ թիմային դրդապատճառներով նախաձեռնված Սահմանադրությունում ՍԴ-ին վերաբերող կետերից մեկի փոփոխման համար սույն թվականի ապրիլի 5-ին տեղի ունենալիք անօրինական հանրաքվեում «այո»-ի հաղթանակի համար գործող իշխանություններին բավականին «աջակցում» է ՀՀԿ-ն... Այո՛, չզարմանաք, բայց հենց ՀՀԿ-ի ներկայացուցիչների գերակտիվությունն ու անտրամաբանական մոլուցքը՝ մշտապես երևալ ԶԼՄ-ում, հասարակության դեռ չկողմնորոշված, ինչպես նաև նախկիններին և ներկաներին չընդունող, բայց նախկինների վերադարձին կտրուկ դեմ հանդես եկողներին դրդում է գնալ և «այո» ասել Փաշինյանի ապօրինի նախաձեռնությանը, քանի որ մարդիկ դեռ շատ լավ հիշում են ՀՀԿ-ի, գոնե վերջին՝ 10-ամյա ապաշնորհ և, մեղմ ասած, շատ վատ կառավարման տարիները... Այո՛, շատերը դժգոհ են այս իշխանության կատարած քայլերից, իսկ ավելի ճիշտ է ասել՝ չկատարած խոստումներից, իշխանավորների տգետ և դիլետանտ լինելուց, նախորդներից ժառանգած հովանավորչությունից, վարչապետի կեղծիքներից և ապատեղեկատվություններից, գյոռմամիշաչտեսային պարգևավճարներից, բանակում տեղի ունեցող անօրինականություններից ու մարդկային զոհերից և այլն, բայց միևնույն ժամանակ այդ նույն մարդիկ նաև լավ հիշում են Սերժ Սարգսյանի կառավարման տարիները՝ բեսպրեդելը, բացահայտ հովանավորչությունը, սարսափելի մասշտաբների հասած կաշառակերությունը և իշխանավորների լկտի պահվածքը հասարակ մարդկանց նկատմամբ, կեղծված ընտրությունները, 10 հազարով գնված ձայները, տարածքային կորուստները, տնտեսության խայտառակ վիճակը, 400 հազարից ավելի մարդկանց արտագաղթը Հայաստանից և այլն... |

«Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը բացահայտում է իշխող ուժի իրական պատկերացումները բանակի մասին». Վիտալի Մանգասարյան
10219:54
«Արտեմիս 2» առաքելության անձնակազմը դեպի Լուսնի հակառակ կողմը թռիքից հետո վերադառնում է Երկիր (լուսանկար)
13619:12
«Սա նման է ատոմային զենքի կիրառմանը». Արթուր Ղազարյան
16718:36
«Պոռոտախոսությունն իշխանավորների մոտ չափ ու սահման չի ճանաչում»․ Վահագն Սարոյան
14117:36
«Ասում են՝ արցախցիներն ապրում են ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին․ ստիպված եմ խոսել թվերով»․ Էրիկ Բեգլարյան
28117:24
«Հաշվե՞լ եք, թե սրանք ութ տարվա ընթացքում քանի անգամ են ներողություն խնդրել»․ Լիզա Ճաղարյան
12117:12
«Պաշտոնազրկում պետք է տեղի ունենար»․ Սյուզան Սիմոնյան
17916:42
«Կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով շենքերի նկուղները»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
10715:30
