«Մենք մեր որոշմանն ենք մնում, որ դատախազն անաչառ չէ». Ամրամ Մակինյան
![]() 438 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 17:05 Արդեն հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր Վահե Միսակյանի, մերժել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ գործով մեղադրող, ՀՀ Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության միջդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը: Նիստից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ դրա վերաբերյալ դիրքորոշում կհայտնի դատարանի որոշման ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո. «Մենք մեր որոշմանն ենք մնում, որ դատախազն անաչառ չէ, նախաքննությանն անաչառ չի մոտեցել»,- նշեց նա՝ նկատելով, թե պաշտպանական կողմի հետագա քայլերն այնքանով, որքանով իրենց չեն խանգարի, այժմ չի բացահայտի: Պաշտպանն ասաց, որ մի բացահայտում ունի անելու, որի մասին երբևէ չի ասվել: Ինքը հարցում է կատարել Ազգային վիճակագրական կոմիտեին՝ առ այն, թե որքա՞ն արժեր դիզվառելիքը՝ 2013թ.: «Մեզ տրամադրել են մանրածախի գինը՝ 465-467 դրամ: Մեծածախն այդ դեպքում բարձր գին է ունենալու այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է գնում-ստանում բենզալցալցակայանից, այլ անձի համար տանում-հասցնում են տուն: Այսինքն՝ դրանից գինը բարձրանում է: Ասեմ, որ 2013թ. դիցվառելիքը եղել է 457-460 դրամի սահմաններում: Այսինքն՝ ոչ իրատեսական գին է առաջարկվել»: |

«Տալ մարդուն իշխանություն՝ դա անեծք է մեր իրականության մեջ»․ Շպռոտ
18603:06
«Անհիմն «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»․ Նաիրա Կարապետյան
13802:06
«Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ»․ ԱՄՆ դեսպանատուն
18901:28
«Ալե՛ն Ռոբերտիչ, դու հո Պիեռ Ռիշա՞րը չես․ զսպի՛ր քո «քաղաքական լիբիդոն»․ Արեգ Սավգուլյան
18600:36
«Իրանի ԱԷԿ-ի շուրջ հարվածները կարող են հանգեցնել ռադիոլոգիական խոշոր վթարի»․ Գրոսի
24900:07
Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն»․ Մայր Աթոռ (տեսանյութ)
104Երեկ, 23:54
«Միլիարդավոր դոլար վարկերով ծրագրեր են իրականացնում, սակայն դրանք տարիներով ձգձգվում են». Ոսկան Սարգսյան
142Երեկ, 23:06
«Եթե մեր պատմության մեջ Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են». Սամվել Ֆարմանյան
141Երեկ, 22:42
