«Սումգայիթի կոտորածները պետք է մշտապես հիշատակել միջազգային հանրության հետ շփումներում». Արման Բաբաջանյան
![]() 434 Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 11:15 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «32 տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում, Բաքվից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով իրականացրեցին տեղի հայ ազգաբնակչության կոտորած, ցեղասպանություն և զանգվածային տեղահանություն։ Երեք օր շարունակված կոտորածների արդյունքում, տարբեր գնահատականներով, սպանվել են մի քանի հարյուրից մինչև հազարից ավելի հայեր, վիրավորվել ու խոշտանգվել են հարյուրավոր մեր հայրենակիցներ, իսկ Սումգայիթի 18 հազար բնակիչներ այդ իրադարձություններից հետո դարձել են փախստականներ՝ մազապուրծ լինելով կոտորածներ իրականացնող ադրբեջանական պետական մեքենայից։ Միայն փետրվարի 29-ին իրավիճակը հանդարտեցնելու նպատակով խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ։ Սումգայիթի կոտորածները պետք է մշտապես հիշատակել հատկապես միջազգային հանրության հետ շփումներում՝ այն ներկայացնելով որպես ապացույց, որ արցախահայերը որևէ կարգավիճակով, որևէ պարագայում չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
